ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2017-ին Վրաստան ամենաշատն այցելել են ՀՀ քաղաքացիները՝ մոտ 1.7 մլն այցելու. երկրի զբոսաշրջության ազգային վարչություն

07.01.2018 22:13 ԹԵՄԱ
2017-ին Վրաստան ամենաշատն այցելել են ՀՀ քաղաքացիները՝ մոտ 1.7 մլն այցելու. երկրի զբոսաշրջության ազգային վարչություն

Վրաստան 2017 թվականին այցելել է ավելի քան 7,5 միլիոն միջազգային այցելու, ինչը 18,8 տոկոսով ավելին է 2016 թվականի տվյալների համեմատ: Այդկերպ, Վրաստանը զբոսաշրջիկների թվով նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է Новости-Грузия-ն:

«Վրացական հեղափոխությունից հետո վրաց եկեղեցու վրա նույնպես հարձակում գնաց»


Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2017 թվականին երկիր ամենաշատն այցելել են Հայաստանի քաղաքացիները՝ ավելի քան 1,7 միլիոն այցելու: Այդ ցուցանիշը 14 տոկոսով շատ է նախորդ տարվա համեմատ:


Վրաստան այցելուների թվով երկրների թոփ տասնյակում երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 1,69 միլիոն, ինչը 11 տոկոսով շատ է  նախորդ տարվա ցուցանիշից: Այնուհետև հաջորդում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ուկրաինան,  Իսրայելը, Հնդկաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան:


Զբոսաշրջիկների թիվը, որոնք Վրաստանում անցկացրել են մեկ օր և ավելի, 2017 թվականին կազմել է ավելի քան 3 միլիոն 478 հազար, ինչը 27,9 տոկոսով ավելին է 2016 թվականի ցուցանիշների համեմատ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА