ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երեւան Սիթրում» սիրիահայ ամուսիներին ստիպել են վճարել պատահաբար կոտրված օղու համար

05.01.2018 17:45 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Երեւան Սիթրում» սիրիահայ ամուսիներին ստիպել են վճարել պատահաբար կոտրված օղու համար

Վարդուհի Արամյանը գրում է. «Սիթիում էի։ Դուբայից ժամանած տարիքով, հայ ամուսինները պատահաբար կոտրել էին մեջտեղում շարված օղիներից մի շիշ, որի համար աշխատողների մեծ բանակը ստիպում էր վճարել։ Մոտեցա ու ասեցի, որ իրենք պարտավոր չեն վճարել պատահմամբ կոտրված 4000 դրամանոց օղու համար, չնայած որ ամուսինը կարծես համակերպվել էր վճարելու մտքի հետ։

Կեղծ օղի արտադրելու համար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա և Գ» ՍՊԸ-ն տուգանվել է 10 մլն դրամով. ՏՄՊՊՀ

Հետո սիթիականներն ինձ սկսեցին բացատրել, որ սա Հայաստանն է..., ստեղ օրենք- մորենք չկա...Դրանից ավելի մեծ դարձավ մեր երկրի պատիվն ու էդ մարդկանց անօրենությունից պաշտպանելու ցանկությունս։ Հետո հերթով սիթիականներն ինձ հորջորջում էին չխառնվել, փորձում էին համոզել իբր իրենք ճիշտ են։ Երբ արդեն սկսեցի զանգեր անել ու նաեւ ասել , որ անցուղիները նեղ են՝ պահանջված լայնությունը պահպանված չէ իսկ իրենք դրա համար շուտով պատասխան պիտի տան... խելքացան ու թույլ տվեցին, որ էդ մարդիկ կոտրված օղու համար չվճարեն»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА