ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամանորին Ալլա Պուգաչովայի ելույթն ավարտվել է մեծ սկանդալով

04.01.2018 23:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ամանորին Ալլա Պուգաչովայի ելույթն ավարտվել է մեծ սկանդալով

2018-ը ռուսական էստրադայի պրիմադոննայի՝ ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻ համար սկսվեց հերթական սկանդալով:

Ամանորի գիշերը ռուսական առաջին ալիքով երգչուհին տոնական անակնկալով ներկայացավ հեռուստադիտողին՝ կատարելով նոր երգ՝ «Ես թռչում էի» վերնագրով: Դրանից հետո բանաստեղծ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎՈՒԼԻԽԸ ո՛չ ավել, ո՛չ պակաս ի լուր ամենքի հայտարարել է, թե երգը գրագողություն է եւ այն չի գրել Օլեգ Վլադը, ինչպես ներկայացնում է Ա. Պուգաչովան:

Մակունցը սխալվեց. Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարին ոչ թե կընտրեն, այլ` կնշանակեն

«Չէր ուզում հեռուստադիտողը տեսնել եւ լսել Ալլա Պուգաչովային տոնական «օգոնյոկում», բայց պրիմադոննան որոշեց հայտնվել եթերում ռուսական առաջին ալիքով եւ ներկայացնել պրեմիերա՝ Օլեգ Վլադի «Ես թռչում էի» երգը: Ոչինչ, գեղեցիկ էր, բայց ինձ եւ համահեղինակ կոմպոզիտոր Իգոր Սարուխանովի համար այն ահավոր ծանոթ էր: Այլ բառերով, այն ինչպես երկու կաթիլ ջուրը, նման էր մեր «Հորինված սեր» երգին, որը գրվել է դեռեւս 15 տարի առաջ», - այս մասին ընդգծել է գրողն իր ֆեյսբուքյան էջում:

Ա. Վուլիխին պատասխանել է հենց Ա. Պուգաչովայի «Ես թռչում էի» երգի հեղինակ Օլեգ Վլադը եւ հերքել է գրագողության մասին մեղադրանքները՝ մասնավորապես ընդգծելով հետեւյալը. «Կարող եմ անկեղծորեն ասել, որ Իգոր Սարուխանովի «Հորինված սեր» երգը, որի մասին այսքան խոսվում է, ես առաջին անգամ լսել եմ 2018 թվականի հունվարի 1-ին, երբ, ըստ էության, այս պատմությունը սկսվեց: Եվ խոսքն ամենեւին էլ միայն սերունդների տարբերության մասին չէ, ոչ էլ որ նա իմ սիրած կատարողը չէ, այլ ուղղակի, նախկինում նրա ստեղծագործություններին երբեք չեմ հանդիպել: Եթե պետք է, կարող եմ սա հաստատել անգամ ստի դետեկտորով: Սա ինձ համար «բացահայտում» էր այնպես, ինչպես ամպրոպը պարզ երկնքի ժամանակ», - շեշտել է բանաստեղծը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА