ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանի կենտրոնում բնակարանների մակերեսի «քառակուսու» գինը մոտենում է 1000 դոլարի նշաձողին (գրաֆիկ)

04.01.2018 22:54 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երեւանի կենտրոնում բնակարանների մակերեսի «քառակուսու» գինը մոտենում է 1000 դոլարի նշաձողին (գրաֆիկ)

Կարելի է արդյոք գնի դինամիկայի հիման վրա միանշանակ պնդել, որ բնակարանները թանկացել են կամ էժանացել: Ի վերջո, սկզբունքորեն չի բացառվում նման իրավիճակը. մեկ ամսվա ընթացքում առաջարկի գները մնացին անփոփոխ, սակայն վաճառքի կառուցվածքում փոփոխություններ տեղի ունեցան: Ասենք, մայրաքաղաքի Կենտրոն շրջանում մի քանի տասնյակ գնորդներ (կամ նույնիսկ մի քանի գնորդներ) Հյուսիսային պողոտայում ձեռք են բերել թանկարժեք բնակարաններ: Արդյունքում, առքուվաճառքի գործարքների միջին գները աճել են, չնայած, իրականում այս շրջանում գնաճ չի եղել:

Իրականում բոլորի համար առնվազն 10 դրամով հնարավոր է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը. «Փաստ»

Կենտրոն վարչական շրջանի օրինակը պատահական չէր:

Ապրիլին նախորդ ամսվա համեմատ, նշված տարածքում բնակարանների շուկայական գները նվազել են` 1 քառակուսի մետրի համար 1,3 հազար դրամով: Եվ հանկարծ մայիսին կտրուկ փոփոխություններ եղան, բնակարանների մեկ քառակուսի մետրը միանգամից 23,0 հազար դրամով թանկացավ, (տես աղյուսակը):

Մայիսյան ցուցանիշը Կենտրոնի համար ցատկահարթակ էր գների նոր որակական մակարդակի անցնելու համար` 1 քառ. մետրի համար ավելի քան 450 հազար դրամ: Հատկանշական է, որ առաջիկա ամիսներին աճից հետո անկում չի արձանագրվել եւ մեկ «քառակուսու» գինը շարժվել է դեպի հազար դոլարի նշաձողը: Հիշեցնենք, որ սրանք պաշտոնական տարբերակում նշված գներն են: Ճիշտ է, մեր քաղաքացիներից ոմանք այլ վարկած ունեն, որ թվերը վերցված են առաստաղից: Կան նաեւ այլ վարկածներ, ոչ պակաս հետաքրքիր:

Մասնագետների կարծիքով՝ սփյուռքի մեր հարուստ ներկայացուցիչները (հատկապես Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից) իրենց պատմական հայրենիքում բնակարան ձեռք բերելու դեպքում ընտրում են մայրաքաղաքի կենտրոնը: Եվ, որպես կանոն, նրանք նոր շենքերում են բնակարաններ ձեռք բերում եւ ոչ թե առանձնատներ գնում:

Երեւանի կենտրոնում բնակարանների գների կայուն եւ նկատելի աճ նկարագրող թվերը մեծացնում են իրենց ներդրումային արժեքը, այսպիսով, գրավում են գնորդներին, այդ թվում եւ հատկապես նույն սփյուռքից: Ակնհայտ է, որ դրանում շահագրգռված են ինչպես շինարարական կազմակերպությունները, այնպես էլ անշարժ գույքի գործակալությունները:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքի մնացած շրջաններին, այստեղ պատկերն այլ է: Նոյեմբերին մայրաքաղաքի բոլոր շրջանների գները, բացառությամբ Կենտրոնի, ինչպես նաեւ Նուբարաշենի, տարեկան հաշվարկում նվազել են (տես աղյուսակը): Սա պետք է ենթադրել, որ պայմանավորված է բնակարանների առաջարկի աճով՝ սպառողական պահանջարկի լճացման ֆոնին:

Սմբատ Գրիգորյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА