ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նոր տարին Երեւանում 2018» ծրագրով նախատեսված միջոցառումները կշարունակվեն մինչեւ հունվարի 13-ը

04.01.2018 17:42 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Նոր տարին Երեւանում 2018» ծրագրով նախատեսված միջոցառումները կշարունակվեն մինչեւ հունվարի 13-ը

«Նոր տարին Երեւանում 2018» միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Ազատության հրապարակում Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել են հետաքրքիր եւ ուրախ տոնական համերգային ծրագրեր:

«Նոր Հայաստան, նոր հայրապետ»-ը` մորմոնների մասնաճյո՞ւղ

Հունվարի 1-ին մայրաքաղաքի բնակիչներն եւ հյուրերն ականատես են եղել «Շնորհավոր 2018» տոնական ծրագրին, որի ընթացքում ներկաների ուրախ ժամանցն ապահովել են հանրահայտ երգիչ-կատարողները, իսկ պարային տրամադրությունը՝ ճանաչված DJ-ները: Համերգային ծրագիրն ուղեկցվել է դիմակահանդեսով:

Հունվարի 2-ին Ազատության հրապարակը վերածվել էր մանկական հարթակի: «Հեքիաթային Երեւան» խորագիրը կրող տոնական միջոցառմանը ելույթ են ունեցել մի շարք միջազգային մրցույթների մասնակցած եւ հաղթած պատանիները:

Հունվարի 3-ին էլ «Ամանորը Երեւանում» համերգային ծրագիրն ունկնդրելու նպատակով Ազատության հրապարակ եկածներին տոնական տրամադրություն են պարգևել Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցների, մշակույթի կենտրոնների եւ տների սաները:

Ամանորյա տոնական միջոցառումների մասնակիցների բարձր տրամադրությունը վկայում էր, որ երեք օր անընդմեջ շարունակվող համերգային ուրախ ծրագրերն ապահովել են երեւանցիների եւ զբոսաշրջիկների տոնական ուրախ ժամանցը:

Նշենք նաեւ, որ «Նոր տարին Երեւանում 2018» ծրագրով նախատեսված միջոցառումները շարունակվելու են մինչեւ հունվարի 13-ը եւ եզրափակվելու են համերգային մեծ ծրագրով եւ տոնական հրավառությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА