ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սեղանատոնն արդեն պետք է նահանջի». Ռուզան Ասատրյան

03.01.2018 23:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սեղանատոնն արդեն պետք է նահանջի». Ռուզան Ասատրյան

Թմբիրից դուրս գալու ժամանակն է... Սեղանատոնն արդեն պետք է նահանջի: Այս մասին նշում է գրող, հրապարակախոս, «Մայրազոր» նախաձեռնության հիմնադիր ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ եւ զգուշացնում. «Մեր հարեւան երկրի՝ Իրանի տանը մեծ խառնակչություն են մոգոնել գունավոր հեղափոխության հրահրիչները: Այդ հին ու հզոր երկիրը, ինչպիսին ժամանակին Իրաքն էր, որի բացառիկ մշակութային թանգարանը մի գիշերում թալանվեց՝ համաշխարհային պատմության գաղտնիքները սեփականացնելու նպատակով: Ծրագրերը շա՜տ հեռու են գնում, Իրանը հարուստ է ոչ միայն իր հզոր անցյալի թանգարաններով, այլեւ նավթով ու ծովային ելքերով, նա Կովկասի համար վահան է, հայերիս համար՝ ե՛ւ ծայրահեղ պահերին, ե՛ւ հիմա շատ լուրջ հենարան: Չմոռանանք, որ 90-ականներին, երբ թուրք ադրբեջանական եւ ռուս ու նաեւ մուսուլմանական աշխարհի վարձկանները մեզ աքցանի մեջ էին առել, Իրանը հին արիական արյամբ՝ ձեռք մեկնեց մեզ: Այսօր էլ՝ պաշտպանելով գոնե իր սահմանները, Իրանը թույլ չի տալիս մասշտաբային պատերազմներ Հայաստանի դեմ... Տնտեսական շատ զարգացումներ մենք կարող էինք ունենալ Իրանի աջակցությամբ, եթե, ժամանակին ամեն ինչ, հանուն սեփական գրպանի, չզիջեինք՝ «Գույք պարտքի դիմացով» եւ մեզ չդնեինք հավերժական վասալի կարգավիճակում...»:

Արամ Ա-ն լռում է եկեղեցու դեմ սկսված արշավի մասին, բայց խառնվում հայաստանյան քաղաքականությանը

Ինչեւէ, ըստ Ռ. Ասատրյանի, մեր դիրքորոշումը մեկն է. «Իրանի խաղաղությունը, խիստ անհրաժեշտ է, շրջափակման մեջ գտնվող մեր երկրի հարաֆային դարպասների հնարավոր ապահովության համար: Շատ մեծ է փոքր Հայաստանի դերը ՝ նա քաղաքական այն միջուկն է, որի դիվանագիտական ամենափոքր սխալն անգամ մեզ կանգնեցնելու է աշխարհատիրության մոլուցքով տարված միջազգային գիշատիչների դեմ անհավասար պայքարի առաջ…», - ընդգծում է մտավորականը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА