ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես արժանվույս դիմավորել եւ տոնել Սուրբ Ծնունդը

02.01.2018 23:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես արժանվույս դիմավորել եւ տոնել Սուրբ Ծնունդը

Բոլորս գրեթե գիտենք պահքի կարեւորության մասին, եւ անգամ այն մարդիկ, որոնք տարվա ընթացքում չեն պահում շաբաթվա պահքը, իրենց պարտքն են համարում ինչ-որ ձեւ պահել 40-օրյա պահքի շրջանը: Բայց քչերը գիտեն, որ տարվա մեջ կա եւս մի կարեւոր պահք: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը նույնպես պահոց շրջան է։ Դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում։ Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Այս մասին տեղեկացնում է «Դիալոգ» հկ նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, ապա մանրամասնում. «1758 թվականից, ըստ Սիմեոն Երեւանցու ընդունած Կոնդակի, տարվա սկիզբ համարվել է հունվարի 6-ը` Սուրբ ծննդյան օրը: Մինչ տարվա սկիզբը մարդիկ պահք են պահել, ապա տոնել են Նոր տարին: Այստեղից են եկել որոշ պահոց ճաշատեսակներ, ընդեղեն եւ չրեղեն մատուցելը հայկական ավանդական Ամանորին: Սակայն, 1923 թվականին մեր եկեղեցին ընդունել է, որ Նոր տարին պետք է նշվի հունվարի 1-ին, իսկ հունվարի 6-ին նշվելու է Սուրբ Ծնունդը:  Եվ հենց այստեղից էլ ավանդական, քրիստոնեական Սուրբ Ծննդյան սպասումը իր տեղը սկսեց զիջել սովետական Նոր Տարուն: Այդ ժամանակվանից Նոր Տարվա սեղանների հյուրասիրությունը սկսեց կախված լինել սովետական միության խանութներում Նոր Տարվա շեմին առկա սննդամթերքից պատրաստված ուտեստներից՝ հիմնականում նրանցից, որոնք այդքան էլ պահանջված չէին տարվա մյուս ժամանակահատվածի համար: Եթե մեծահասակները հիշեն իրենց կենղացը, ապա կհիշեն, որ գրեթե բոլոր ընտանիքներում նույն ուտեստներն էին սեղանների վրա՝ չնչին տարբերությամբ: Այնուհետեւ փոխառնվեց արեւմտյան մոտեցումը՝ հավի բուդ, հնդկահավ եւ վերջապես խոզի բուդ (որը նույնպես տնտեսական զարգացման արդյունք է): Սակայն, պետք է նշել, որ վերջին տարիների շատ քրիստոնյաներ կտրուկ փոփոխություն են մտցնում Նոր Տարվա հանդեպ իրենց վերաբերմունքի հանդեպ, որը ողջունելի է եւ Աստվածահաճո»:

«Կոկորդս ցավում է երջանկության հուզմունքից». դերասան Դավիթ Գրիգորյանը հայր է դարձել

Ա. Մուրադյանի կարծիքով՝ շատերի համար դժվարություն է պահք պահելը, որովհետեւ այն նշանակում է գնալ հոսանքին հակառակ. «Բայց քրիստոնյայի առաքելությունը հենց շատ անգամ հոսանքին հակառակ գնալու մեջ է: Պետք է սովորել եւ սովորեցնել մեր երեխաներին Սուրբ Ծննդյանը սպասել նույն եռանդով եւ ջանասիրությամբ, ինչպես սպասում են Նոր Տարվան: Սովորեցնել, որ տոնածառը դա դրախտի խորհրդանիշն է, իսկ իրար նվերներ տալը՝ խորհդանշում է մոգերին, որոնք Քրիստոսի ծննդյան ժամանակ թանկարժեք նվերներով եկան երկրպագելու Նրան:  Քրիստոսի ծնունդն է սկիզբը ամեն ինչի եւ պահքով պատրաստվելը կարթնացնի մեր գիտակցությունը եւ հոգեւոր վիճակը ըստ արժանվույս դիմավորել եւ տոնել մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը», - շեշտում է «Դիալոգ» հկ նախագահը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА