ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2017–ին արձանագրված աղմկահարույց սպանության դեպքերից քանի՞սն է բացահայտվել

02.01.2018 10:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
2017–ին արձանագրված աղմկահարույց սպանության դեպքերից քանի՞սն է բացահայտվել

Անցնող տարում աղմկոտ քրեական դեպքերի՝ սպանությունների ու վենդետաների պակաս չզգացվեց. արձանագրված մի քանի տասնյակ դեպքերից ուշագրավ էին հատկապես մի քանիսը։

Համագործակցություն՝ FBI-ի հետ. Սպասվում են աղմկահարույց բացահայտումներ. «Ժամանակ

Վերջին տարիների քրեական խրոնիկայի մեջ թերեւս աննախադեպ էր Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի սպանդը։ Օգոստոսի 1–ին  50–ամյա Թելման Քալաշյանը Շամիրամի գերեզմանատան տարածքում գտնվող սգո սրահում կրակոցներ  էր արձակել, որի  հետեւանքով սպանվել էր  չորս տղամարդ, յոթը՝ վիրավորվել։

Նախնական տեղեկություններով՝ Քալաշյանը վրեժխնդիր էր եղել իր պարտքերը չվերադարձնելու համար։ Դեպքից 27 օր անց նա հայտնաբերվեց եւ կալանավորվեց։

Սեպտեմբերի 15–ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ  տեղի ունեցած սպանությունը նույնպես տեւական ժամանակ քննարկման թեմա  դարձավ։ Մարդաշատ վայրում, օրը ցերեկով սպանվեց Լոռու մարզի 43-ամյա բնակիչ Գագիկ Մոսինյանը, նույն մարզի բնակիչ՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը՝ վիրավորվեց:

Ավելի ուշ պարզվեց, որ այս սպանությունը վենդետա է եւ վաղօրոք ծրագրված է եղել։  Սպանության մեղադրանքով Կալանավորվեց Ռաֆիկ Խաչատրյանը, սպանության  համար հետախուզվող Ալբերտ Բլբուլյանը եւ Կարա Դավիդովը ավելի ուշ հայտնաբերվեցին Վրաստանում, սակայն մինչ օրս Հայաստան չեն տեղափոխվել։

Մինչ օրս մամուլը ակտիվ լուսաբանում է Արմավիրի մարզպետի խորհրդական՝ Մանուկ Սիմոնյանի սպանությունը։ Հուլիսի վերջին Դալարիկ գյուղի մոտակայքի ձորում հայտնաբերվեց Մանուկ Սիմոնյանի դին, որը փնտրվում էր որպես անհետ կորած։ Պարզվեց նա սպանվել է կացնահարության հետեւանքով։ Սպանության մեղադրանքով կալանավորվեց կինը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը տարիներ շարունակ բռնության է ենթարկվել ամուսնու կողմից եւ նրան սպանելիս, ըստ նախնական տեղեկությունների, աֆեկտի մեջ է եղել։

2017–ին պատանդառության երկու դեպք արձանագրվեց, որից մեկը հանգուցալուծվեց պատանդառուի մահվամբ։ Օգոստոսի 29–ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում  31–ամյա Գոռ Հակոբյանը պատանդ էր պահել իր ընկերուհուն՝ 24-ամյա կնոջը, սպառնալով՝ սպանել նրան։ Իրավապահները մոտ մեկ ժամ բանակցելուց հետո արդյունքի չհասան։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների բազմության միջից դիպուկահարը կրակոցով վնասազերծեց պատանդառուին: Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին տղամարդը մահացավ: Իսկ պատանդառված կինը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:

Այս դեպքից երկու ամիս անց պատանդառության մասին ահազանգ հնչեց Արմավիրի մարզից։ Արմավիր քաղաքի 36–ամյա բնակիչ Արգամ Հովիկյանը նախկին կնոջը տեսնելու նպատակով դանակով զինված ներխուժեց մանկապարտեզ։ Երբ կինը փորձել էր փախչել, նա պատանդ էր պահել մանկապարտեզի 3–ամյա մի երեխայի։  Պատանդառուն մի քանի ժամ շարունակ դանակը պահելով երեխայի պարանոցին՝ սպառնում էր վնասել նրան։ Բանակցությունների արդյունքում հաջողվեց անվնաս ազատել երեխային։

5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնոջ վարորդը հերքում է ինքնասպանության լուրը

Տարվա քրեական դեպքերի բացահայտումների ցուցանիշները շեշտակի չեն տարբերվում նախորդ տարվանից։ Ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների՝ 2017 թվականին արձանագրվել է սպանության 48 դեպք, որից 35–ն է բացահայտվել։  Համեմատության համար նշենք, որ 2016–ին 65 դեպք է արձանագրվել, որից 48–ն է բացահայտվել։ Ոստիկանությունում 59 ահազանգ ստացվել է ինքնասպանության վերաբերյալ,  ճիշտ այդքան էլ 2016 թվականին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА