ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջիգարխանյանի նախկին կինը ցուցադրել է իր շքեղ ամանորյա տոնածառը

31.12.2017 18:51 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ջիգարխանյանի նախկին կինը ցուցադրել է իր շքեղ ամանորյա տոնածառը

Դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ցուցադրել է իր ամանորյա տոնածառը շքեղ ինտերյերում, գրում է Dni.ru- ն:

Իրաքում սպանել են նախկին «Միսս Բաղդադին»

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայտնի է դարձել դերասան Արմեն Ջիգարխանյանի շնորհիվ եւ հատկապես՝ ամուսնալուծությունից հետո: Ըստ պարբերականի՝ Ցիմբալյուկն այնպիսի ճանաչում է ձոեռք բերել, որ այժմ նրանից ստորագրություն են խնդրում եւ ցանկանում են լուսանկարվել:

«Տարեց դերասանի հետ սկանդալային ամուսնալուծությունից հետո ուկրաինուհին Ռուսաստանում ոչ միայն ճանաչում ձեռք է բերել, այլեւ՝ բազմամիլիոնանոց կապիտալներ եւ ընդհանուր 100 միլիոն ռուբլի արժողությամբ շքեղ անշարժ գույք», - գրում է առցանց թերթը:

Մոսկվայի Կրասնոգորսկ շրջանի բնակարանը Նոր տարին նշելու հիանալի վայր է. Մտածել է Վիտալինին, տոնածառ նորաձեւ զարդարել եւ ցուցադրել լուսանկարը սոցիալական ցանցերի իր էջերին (լուսանկարները կարող են տեսնել միայն նրա ընկերները):

Բուխարիով շքեղ հյուրասենյակը զարդարված է մեծ տոնածառով՝ դաշտի ծաղիկներով, հորտենզիաներով, կակաչներով եւ ապակե թավջութակներով: Այպիսի զարդարանքը Արմեն Բորիսովիչի նախկին կնոջը կարող էր 300 հազար ռուբլի արժենալ:

Այժմ, ինչպես գրում է պարբերականը, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան լավ օժիտով նախանձելի հարսնացու է եւ հույս ունի  գտնել պարզ կանացի երջանկություն:

Հոկտեմբերի 31-ին Վիտալինայի դեմ քրեական գործ էր հարուցվել, իսկ դեկտեմբերի 5-ին նրան մեղադրանք էր առաջադրվել ՌԴ ՔՕ-ի 137-րդ հոդվածի համաձայն (անձնական կյանքի գաղտնիության խախտում):

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА