ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բակո Սահակյանը պարգևատրել է փայլուն արդյունքներ արձանագրած արցախցի մարզիկներին

28.12.2017 21:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՐՑԱԽ
Բակո Սահակյանը պարգևատրել է փայլուն արդյունքներ արձանագրած արցախցի մարզիկներին

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2017 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների պարգեւատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:

Առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը.«Ժողովուրդ»

Երկրի ղեկավարը 2017 թվականը բնութագրել է որպես մեր հանրապետության համար սպորտի բնագավառում լուրջ ձեռքբերումների տարի, ինչի մասին են վկայում արցախցի մարզիկների հաղթանակներն ու մեդալների նվաճումներն աշխարհի, Եվրոպայի եւ Հայաստանի Հանրապետության առաջնություններում:

«Այսօր մենք կարող ենք փաստել՝ մեր հանրապետությունն ունի ձեւավորված սպորտային դպրոցներ, որոնք պատրաստ են լուծելու իրենց առջեւ դրված խնդիրները: Փոքր Արցախը, իսկապես, իր արժանի տեղը նվաճեց համաշխարհային սպորտի մեջ, եւ մեր հաղթանակները դրա վառ օրինակներից են: Առողջ, ֆիզիկապես ուժեղ, կիրթ, նպատակասլաց եւ հայրենասեր երիտասարդությունը մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքն է, մեր երկրի եւ պետության հուսալի պաշտպանը, նրա բնականոն զարգացման եւ զորացման ամենամեծ ներուժը»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

Նախագահ Սահակյանը մաղթել է բոլոր պարգեւատրվածներին նորանոր հաջողություններ՝ հավելելով, որ այն ուշադրությունը, որը դարձվում է պետության կողմից մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը, այսուհետ եւս կկրի մշտական եւ շարունակական բնույթ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА