o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջիգարխանյանն ԱՄՆ-ում տան վաճառքի ողջ գումարը նախկին կնոջն է փոխանցել

27.12.2017 13:06 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ջիգարխանյանն ԱՄՆ-ում տան վաճառքի ողջ գումարը նախկին կնոջն է փոխանցել

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ԱՄՆ-ում տան վաճառքի ողջ գումարը տվել է նախկին կնոջը՝ Տատյանա Վլասովային։ Այդ կնոջ հետ անվանի դերասանն ապրել է ավելի քան 40 տարի և ամուսնալուծվել որոշել է հանուն երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի։ Այդ ժամանակ Վլասովան արդեն երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, որտեղ ամուսինը գնել է վերոնշյալ տունը Դալլասում։ Կինը հաստատում է, որ սկզբում Ջիգարխանյանը պատրաստվել է թատրոնը հանձնել իրավահաջորդին և տեղափոխվել իր մոտ, սակայն նրա կյանքում հայտնվել են նոր հանգամանքներ՝ հենց նույն Վիտալինան։ Ամուսնալուծության ժամանակ ամուսինների գույքը կիսվել է երկու հավասար մասի, այդ թվում և ԱՄՆ-ի տունը, որի արժեքը կազմել է մոտ 135 հազար դոլար։ Վլասովան ցանկացել է, որպեսզի տան վաճառքի ողջ գումարն իրեն բաժին հասնի, սակայն Ջիգարխանյանը չի ցանկացել տեղի տալ։ «Թող խոսեն» ծրագրի ժամանակ Տատյանա Վլասովայի որդին՝ Ստեփանը, ում արտիստը որդեգրել է, հայտնել է, որ Ջիգարխանյանը ստորագրել է փաստաթուղթ, որի համաձայն՝ տան վաճառքի ողջ գումարը կմնա իր մորը։ Տղամարդը նշել է, որ հայրն ի սկզբանե ցանկացել է այդպես վարվել, սակայն Վիտալինան միջամտել է իրավիճակին։

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալի դուստրն ամուսնացավ

Ծրագրի հյուրերի մեծամասնությունը համակարծիք է եղել, որ Ջիգարխանյանը ճիշտ է վարվել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА