ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-Ն 1,5 միլիարդ եվրո է ծախսել` Եվրամիության էությունը կանանց բացատրելու համար

26.12.2017 21:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
ԵՄ-Ն 1,5 միլիարդ եվրո է ծախսել` Եվրամիության էությունը կանանց բացատրելու համար

Ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՍԻԼԵՎԻ` Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մինչեւ հիմա դեռ չի մշակվել միության քարոզչական ապարատը, որը, ի հակադրություն ընդդեմ ԵԱՏՄ-ի իրականացվող լուրջ աշխատանքի, կկարողանար ցույց տալ, թե ինչի համար է կարեւոր այս գործընթացը: Այս մասին նա նշեց Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից օրերս կազմակերպված «ԵԱՏՄ երեք տարին. նվաճումներ եւ հեռանկարներ» խորագրով համաժողովի ժամանակ:

«Ֆրանկոֆոնիայի միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով».Լ.Մակունցը վստահեցրել է Ջ. Լաքոտին

Ա. Վասիլեւը հիշեցրեց, որ երբ ստեղծվում էր Եվրամիությունը, լուրջ ուշադրություն է դարձվել դրան, ինչը չենք կարող ասել ԵԱՏՄ-ի մասին. «Այս առումով` լուրջ աշխատանք պետք է իրականացվի հանրության շրջանում: Իհարկե, ամենեւին մեզ պետք չէ որեւէ բան չափազանցնել, քանի որ մենք մեր ձեռքի տակ ունենք խոսուն թվեր, որոնք ընդամենը պետք է ներկայացնել հանրությանը: ԵԱՏՄ-ի էությունը հանրությանը ներկայացնելը անհրաժեշտ է նաեւ ապագայի համար, որովհետեւ նույն հանրությունը վաղն անձնապես իր վրա կզգա այս միության դրական արդյունքը»:

Համեմատելով ԵԱՏՄ-ն ԵՄ-ի հետ` ռուս դիվանագետը ներկայացրեց նաեւ Եվրամիության փորձը. «2001 թվականին Եվրամիությունն ընդունել էր մի ծրագիր, որի նպատակն էր ԵՄ անդամ երկրների կանանց բացատրել Եվրամիության էությունը, որի համար նրանք տրամադրել էին շուրջ 1,5 միլիարդ եվրո: Այդ գումարով կարելի էր անգամ տնետուն գնալ ու մարդկանց բացատրել, թե ինչն է Եվրամիության գաղափարը: Բնական է, մենք այդպիսի հնարավորություններ չունենք, քանի որ դեռեւս աշխատում ենք տնտեսող պլանով: Բայց էլի եմ ասում` պետք է սկսենք աշխատել գաղափարական ֆոնի վրա եւ բացատրել մարդկանց, թե ինչով ենք մենք ճիշտ եւ ինչպես պետք է շարժվենք առաջ»:

«Քաղաքական կարճատեսություն է հրաժարվել ռազմահայրենասիրական կրթության դոկտրինից»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА