ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Beeline-ը գործարկել է առցանց վճարումների pay.beeline.am հարթակը

26.12.2017 22:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Beeline-ը գործարկել է առցանց վճարումների pay.beeline.am հարթակը

Հայաստանում Beeline-ը Ամերիաբանկի հետ համատեղ գործարկել է pay.beeline.am հարթակը, որով օգտատերերը կարող են բանկային քարտի առցանց օգտագործմամբ վճարել Beeline-ի եւ այլ ծառայությունների դիմաց:

Ֆիննախն անհիմն է համարում թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ անհանգստությունները

pay.beeline.am-ի օգնությամբ օգտատերը կարող է բոլոր ծառայությունները ներառել ընդհանուր զամբյուղում եւ վճարել մեկ գործարքով: Համակարգը թույլ է տալիս նաեւ ստեղծել եւ պահպանել ծառայությունների խմբեր` հետագայում դրանց համար արագ վճարումներ կատարելու նպատակով: Բացի այդ, առաջինը հայաստանյան օպերատորներից Beeline-ը տրամադրում է բաժանորդներին «Ինքնաշխատ վճարումներ» ծառայությունը, որի շնորհիվ պարտքի առկայության դեպքում ամեն ամիս տվյալ ծառայության կամ ծառայությունների խմբի վճարումը կկատարվի ավտոմատ, իսկ օգտատերը նախապես կստանա SMS ծանուցում:

Օգտատերը կարող է վճարային քարտը կցել իր անձնական էջին եւ վճարումներ կատարել առանց քարտային տվյալների մուտքագրման:

Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռել անմիջապես Beeline-ի կայքից կատարել քարտերով առցանց գործարքներ, այդ թվում նաեւ` կոմունալ վճարումներ: Քարտերով առցանց գործարքները կատարվում են Ամերիաբանկի կողմից մշակված vPOS վճարային գործիքի միջոցով, եւ VbV (Verified by VISA) եւ 3DSecure բարձրակարգ տեխնոլոգիաների օգնությամբ ապահովվում է գործարքների բարձր անվտանգություն:

pay.beeline.am կայքից օգտվելու համար անհրաժեշտ է մուտքագրել քաղաքային հեռախոսահամարը կամ տվյալ կոմունալ ծառայության անհատական կոդը, բանկային քարտի տվյալները եւ վճարվող գումարի չափը: Համակարգում հնարավոր է տեսնել նախորդ ամիսների վճարային կտրոնները եւ անհրաժեշտության դեպքում տպել դրանք կամ ուղարկել էլ. հասցեին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք http://pay.beeline.am կայք, գրեք Beeline-ի Facebook-յան պաշտոնական էջին կամ կապվեք մեզ հետ` 0611 անվճար հեռախոսահամարով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА