ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ 2018-ին կստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը

26.12.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ո՞վ 2018-ին կստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը

Այս տարի, համենայնդեպս, լրատվական դաշտի եւ քաղաքական շրջանակների հարցերի հարցը մնաց անփոփոխ՝ ո՞վ 2018-ին կստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը: Թերեւս, հենց անպատասխան էլ, 2017-ը գաղտնիքներն իր մեջ պահելով, կզիջի իր տեղը գալիք տարվան: Այդուհանդերձ, թե ինչպե՞ս եւ ո՞վ կարող է հավակնել այս պաշտոնին, հետաքրքրվեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:

«Սահմանադրական փոփոխությունները կարելի է համարել վարչապետի եւ ԱԺ մեծամասնության մենամարտը»

– Քաղաքական զարգացումներն ընթանում են, դուք հետեւեք դրանց ընթացքին, եւ երբ  այդ հարցը կքննարկենք, դրա մասին կհայտարարենք: Ասեմ, որ  Հանրապետական կուսակցությունը, ՀՀԿ գործադիր մարմինը, ՀՀԿ խորհուրդը այդ հարցին դեռեւս բացարձակապես չեն անդրադարձել, եւ որ օրը որոշում կկայացնենք` այդ հարցը քննարկելու, շատ բաց քննարկում կկազմակերպենք եւ լրատվամիջոցներին տեղեկատվություն կտանք:

– Պարոն Բաղդասարյան, բայց ՀՀԿ-ում լուրջ դերակատարություն ունեցող մի շարք քաղաքական գործիչներ արդեն իսկ հաստատակամ ընդգծել են, որ ՀՀ վարչապետի թեկնածուն կլինի գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

– Բնական է, որ մեծամասնությունն իր կուսակցական առաջնորդի նկատմամբ ունի դրական բարձր կարծիք: Դրանք անձնական կարծիքներ են, եւ ես նորից եմ պաշտոնապես նշում, որ որեւէ քննարկում` ո՛չ խմբակցությունում, ո՛չ ՀՀԿ խորհրդում, ո՛չ գործադիր մարմնում չի ծավալվել: Ավելին` դուք չեք կարող իմանալ, խնդրում եմ՝ մի չարչարվեք: Եթե մի բան չի քննարկվել, առավել եւս խմբակցության ղեկավարը իրավունք չունի` կուսակցական դիրքորոշում հայտնելու:

– Ի դեպ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ պատրաստակամություն է հայտնել` գործադիրում իր աշխատանքը շարունակելու: Ի՞նչ կասեք այս մասին:

– Եթե մենք արժանիքներ չտեսնեինք Կարեն Կարապետյանի մեջ, չէինք վստահի նրան վարչապետի պաշտոնը: Նա հիմնականում իր լիազորությունների շրջանակում զբաղվել է տնտեսական բլոգով, եւ երբ ժամանակը գա, մենք կուսումնասիրենք բոլորի  նկատառումները, բոլորի ծրագրերը, մոտեցումները եւ կկողմնորոշվենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА