o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ազգի նկատմամբ նման անտարբերություն չի կարելի».սպառողների պաշտպան

26.12.2017 12:39 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգի նկատմամբ նման անտարբերություն չի կարելի».սպառողների պաշտպան

Օրերս հայտնի դարձավ, որ փորձաքննության է ենթարկվել 7 տեսակի տեղական հավի միս եւ ըստ փորձաքննության արդյունքների, տեղական հավերից 4-ի մեջ հայտնաբերվել է հակաբիոտիկներ, սալմոնելա:
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ ՄԵԼԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ անդրադառնալով այս դեպքին, փաստեց, որ այն ինչ հայնաբերվել է տեղական հավի մսում, վտանգավոր է, սակայն այստեղ ավելի կարեւոր է այն , որ չպետք է ազգաբնակչությանը խաբել. «Մենք միշտ արտադրողներից հարցնում ենք, թե ինչ կեր են օգտագործում: Այն ինչ արտեկրում են օգտագործում, նույն էլ այստեղ են տալիս հավերին: Այդ դեպքում ինչո՞ւ են ասում, որ տեղական հավն ավելի լավն է: Իհարկե, կան որոշ արտադրողներ, որ պրպտում ու գտնում են տեղական կեր»,-նշեց Մ. Հակոբյանը եւ ընդգծեց, որ զայրացած ու զարմացած է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վրա, քանի որ վերջինս սպասում է, մինչեւ որեւէ լրատվամիջոց կամ լրագրող սնունդը փորձաքնության ենթարկի, որից հետո միայն իրականացնի ստուգումներ. «Կներք, բա ինչո՞ւ ենք մեր բյուջեի ու հարկերի հաշվին ձեզ պահում, ո՞րն է ձեր գործը: Մարդը գնում սահմանին կանգնում է եւ գիտի ինչի համար է «դոշ» տալիս, բայց ինչու պետք է այստեղ անփույտ վերաբերմունքի համար անորակ սնունդ ընդունի, վատանա, հետո էլ փող տա, որ բժշկեն: Ազգի նկատմամբ նման անտարբերություն չի կարելի»,-եզրափակեց Մելիտա Հակոբյանը:

ԵԱՀԿ-ն անվտանգության ոլորտում հատուկ վերապատրաստում է իրականացրել Պաշտպանի աշխատակազմի համար


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА