ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանի ներքին ընդվզումները ճնշելու համար բանակի ներգավվումը լեգիտիմացվում է».ադրբեջանագետ

25.12.2017 17:38 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Ադրբեջանի ներքին ընդվզումները ճնշելու համար բանակի ներգավվումը լեգիտիմացվում է».ադրբեջանագետ

Օրերս Ադրբեջանի Մեջլիսն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինված ուժերի մասին» նոր օրենքը: Մի շարք դրույթներից բացի, օրենքը ներառում է նաեւ զինված ուժերին բյուջեից տրամադրվող միջոցների ավելացում: Նոր օրենքի, ինչպես նաեւ հայկական կողմի համար օրենքից բխող վտանգների շուրջ «Իրավունքը» զրուցեց ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:
- Ադրբեջանի «Զինված ուժերի մասին»  օրենքն ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել:

Ինչպիսին էին պաշտոնյաները «հեղափոխությունից» առաջ եւ հետո (Ֆոտոշարք)

- Ադրբեջանի Զինված ուժերի մասին օրենքի փոփոխությունը բխում է 2016թ. ընդունված սահմանադրական փոփոխություններից: Սահմանադրության փոփոխությամբ ավելի ընդլայնվեց «զինված ուժեր» հասկացությունը. եթե մինչ այդ, զինված ուժեր ասելով,  հասկացվում էր միայն բանակը, այժմ զինված ուժերի մեջ ներառվում է ե՛ւ ներքին զորքերը, ե՛ւ սահամանպահ զորքերը, ե՛ւ պաշտպանության նախարարությունը: Օրենքի փոփոխությամբ նշվում է, որ զինված ուժեըը կարող է ներգրավվել հասարակական եւ սահմանադրական կարգի պահպանմանը: Այսինքն, այստեղ ամենակարեւորը այն է, որ ներքին ընդվզումները ճնշելու համար բանակի ներգավվումը լեգիտիմացվում է: Սրանից բխում է, որ  իշխանությունն անհրաժեշտության դեպքում կարող է բանակը դուրս բերել ընդդիմադիր զանգվածի դեմ, հանուն իշխանության պահպանման:
 -Նոր օրենքը նախատեսում է զինված ուժերին բյուջեից տրամադրվող միջոցների մեծացում, այստեղ Հայաստանի համար հավելյալ ի՞նչ վտանգներ եք տեսնում, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանի բանակը մինչեւ ատամները զինված է:
- Ինչ վերաբերվում է ադրբեջանական բանակին հատկացվող ֆինանսավորմանը, ապա վերջին մի քանի տարում, պայմանավորված նավթի գների անկմամբ, այն պարբերաբար սկսել է նվազել:

-Հայաստանն այս ամենի հետ կապված ինչ հակաքայլեր պետք է իրականացնի:

- Հայաստանի կողմից Ադրբեջանին զսպելու մեխանիզմնեըը նույնն են`հմուտ եւ իր գործին գիտակ զորքով, ժամանակի պահանջներին հահամհունչ սպառազինությամբ զիված ուժերի առկայությունը եւ արտաքին ակտիվ քաղաքականությունը կհանգեցնի մեր երկրի կշռի ավելացմանը:

- Այս տարի սահմանին հարաբերական անդորր էր, կարելի՞ է ասել, որ այլեւս կհաջողվի Ադրբեջանին զսպել:

- Սահմանային լարվածության անկումը պայմանավորված է մի քանի հանգամանքով. առաջին հերթին մեր առաջնագծի հագեցումն է տարբեր տեսակի զինատեսակներով ու տեսադիտարկման սարքավորումներով: Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ հակառակորդի կողմից դիպուկահար հրացաններով կրակոցները նվազել են եւ սա կապված է նաեւ նրա հետ, որ մեր առաջնագիծը որոշակիորեն հագեցած է նաեւ դրան հակազդող միջոցներով: Երկորոդ հանգամանքը, ըստ իս, բանակցային գործընթացի շարունակականությունն է, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակադակով ձեռքբերված համաձայնությունը՝ քայլեր ձեռնակել նվազեցնելու առաջնագծում լարվածությունը, որը պետք է հանգեցնի վստահության ամրապնդմանը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարը պատրաստ չէ՞ Փաշինյանի խոստացած թռիչքին

- Ի՞նչ սպասել 2018 թվականին

- 2018թ. շատ կարեւոր է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար. մեր երկրում  ամբողջությամբ անցում է կատարվելու խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ Ադրբեջանում աշնանը կայանալու է նախագահական ընտրություններ: Շփման գծում լարվածության նվազումն ու բանակցությունների շարունակությունը կարող են հիմք հանդիսանալ, որ բուն խնդրի կարգավորման շուրջ ընթանան բանակցություններ եւ ձեռք բերվեն կոնկրետ պայմանավորվածություններ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА