ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը չի բացառել Թրամփի հետ շփումների շարունակումը

25.12.2017 09:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը չի բացառել Թրամփի հետ շփումների շարունակումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել շփումների շարունակումը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Թրամփը Մեյի հետ հեռախոսով գժտվել է Իրանի պատճառով

«Իհարկե, մենք կարող ենք կապի դուրս գալ Սպիտակ տան ղեկավարի հետ այս կամ այն առնչությամբ։ Սակայն ներկա պահին այս հարցով հստակ որոշում չի ընդունվել»,-ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հետ նոր հանդիպումների ու զրույցների հնարավորությունը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Ֆեթուլահ Գյուլենի FETО ահաբեկչական հոսանքի կողմնակիցները փորձում են առավելագույնս օգուտ քաղել Աֆրիկայից՝ ակտիվորեն քողարկելով իրենց հանցավոր մտադրությունները մարդասիրական գործունեությամբ և կրթական հաստատություններ բացելով։

Նրա խոսքով՝ նման դպրոցների թիվն օրեցօր աճում է։ Անկարան լի է վճռականությամբ՝ դադարեցնելու շարժման գործունեությունը նաև Աֆրիկյան մայրցամաքում, նշել է Թուրքիայի նախագահը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА