o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արա Բաբլոյանն այցելել է Գավառի մանկատուն

24.12.2017 13:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արա Բաբլոյանն այցելել է Գավառի մանկատուն

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 23-ին այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն:

Հյուրերին ջերմությամբ ու սիրով դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը:

Վարչապետն այցելել է Լոռու Շիրակամուտ համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Արա Բաբլոյանը շրջել է մանկատան տարածքով, ծանոթացել պայմանների ու խնդւրներին, դիտել մանկատան սաների կողմից պատրաստված միջոցառումը, սեղանի թենիս է խաղացել երեխաների հետ:

Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը տեղեկացրել է, որ մանկատանը բնակվում է 60 երեխա, որոնցից 50-ը սովորում են հանրակրթական դպրոցներում, 2-ը` բուհերում:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է երեխաներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ եւ նշել, որ երեխաների համար լավագույն վայրն ընտանիքն է ու պետք է աշխատել հենց այդ ուղղությամբ:

Մանկատան սաները խորհրդարանի ղեկավարից ստացել են ամանորյա նվերներ:

Խորհրդարանի նախագահին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА