o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարտի 1-ից հայ վարորդները Վրաստան մտնելու համար պետք է վճարեն

23.12.2017 10:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 1-ից հայ վարորդները Վրաստան մտնելու համար պետք է վճարեն

Մարտի 1-ից արտասահմանյան համարներով մեքենաների վարորդները ստիպված կլինեն Վրաստան մտնելուց ապահովագրել մեքենան, եթե նրանք մտադիր են երկրում առնվազն 15 օր մնալ:

Խորհրդարանն արդեն հավանություն է տվել համապատասխան օրինագծին, այն պետք է նախագահը ստորագրի, հաղորդում է Sputnik-Գրուզիան:

Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Ապահովագրությունը կարելի է ձեռք բերել սահմանային անցակետում: Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է մեքենայի տեսակից եւ ապահովագրական շրջանի ժամկետից: Ավտոմեքենան հնարավոր կլինի ապահովագրել 15, 30 կամ 90 օրով, ինչպես նաեւ մեկ տարով:

Ապահովագրությունը պետք է ծածկի ճանապարհային վթարի ընթացքում տուժածներին պատճառված ֆիզիկական եւ նյութական վնասները:

Ապահովագրությունը չի ծածկի ապահովագրված անձի կանխամտածված գործողությունները վտանգավոր նյութերի փոխադրման վնասները, ահաբեկչական հարձակումների, ռազմական գործողությունների եւ ռազմական մանյովրների վնասները, ինչպես նաեւ մրցույթների, զորավարժությունների կամ փորձարկումների ժամանակ առաջացած վնասը:

Վրացական սահմանին մինչեւ 3,5 տոննա կշռով մարդատար մեքենաները, անկախ շարժիչի ծավալից, Վրաստանում 15 օրվա համար պետք է 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի վճարեն, տարեկան ապահովագրությունը կարժենա 295 լարի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА