o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պայմանագրային զինծառայողը վթարի է ենթարկվել և տեղում մահացել

21.12.2017 13:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պայմանագրային զինծառայողը վթարի է ենթարկվել և տեղում մահացել

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Շորժա-Ծափաթաղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PD 197 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, քանի որ պարզվել է՝ մահացածը ՀՀ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող է։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է վարորդի ավտոմեքենայի առջև հայտնված խոշոր եղջերավոր անասունները, ու վարորդը, խույս տալով նրանցից, հավանաբար չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ու տեղի է ունեցել ողբերգական ավտովթարը։

Մահացել է հայտնի լուսանկարիչ և ֆոտոլրագրող Գերման Ավագյանը

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА