ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առողջապահության նախարարությունը որոշել է SMS հաղորդագրությունների միջոցով կանանց հրավիրել ստուգումների

20.12.2017 13:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Առողջապահության նախարարությունը որոշել է SMS հաղորդագրությունների միջոցով կանանց հրավիրել ստուգումների

Օրերս ԱԺ-ում «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը հարց բարձրացրեց այն մասին, որ տարիներ առաջ համաշխարհային բանկը մեծ գումար է տրամադրել Հայաստանին, որպեսզի կանանց շրջանում իրականացնի սկրինինգային անվճար հետազոտություն: Ըստ նրա, ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվել, որը ղեկավարել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Հ. Այվազյանի հարցի պատասխանն այդպես էլ օդում մնաց: Ավելին, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հանձնաժողովի նիստին բարձրաձայնեց, որ նա համոզված է, որ  հանձնաժողովի նիստին նստած կանանցից որեւէ մեկը անգամ տեղյակ չէ այդ հետազոտության մասին, ինչին ի պատասխան, ներկա որեւէ կին չհակադարձեց: 

«Սարդարապատում ծնվեցին Հայաստանի քաղաքացին և հայկական կանոնավոր բանակը». Յուրի Նավոյան.

Իսկ ահա առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ անդրադառալով սկրինինգային ծրագրին, մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր պոլիկլինիկաներում իրականացվում է սկրինինգային անվճար հետազոտություն. «Պոլիկլինիաներում կան ցուցակներ կցագրված այցելուներին, որոնց պոլիկլինակներից բուժքույրերը զանգահարում  եւ հրավիրում են ստուգումների: Եթե անձը չի գալիս, ապա նրա անվան դիմաց գրում են չի ներկայացել: Այստեղ պետք է խոսենք սկրինինգային ծրագրերին մասնակցելու մաշակույթի բացակայության մասին , քանի որ բնակչությունը խուսափում է մասնակցել այդ ծրագրերին, պատճառաբանելով, թե ժամանակ չունեն, վախենում են: Ամբողջ աշխարհում այդ վախը հաղթահարել են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սկրինինգային ծրագիրը մեզ մոտ սկսվել է 2015 թվականին, կարծում եմ` երկու-երեք տարվա ընթացքում մենք այդ հարցերը կլուծենք եւ ամեն ինչ իր տեղում կհայտնվի»,-փաստեց Լ. Ալթունյանը:

Դիտարկմանը, որ պոլիկլինիկաներից որեւէ կնոջ չեն զանգահարել, դա պարզ դարձավ անգամ մեզ շրջապատող հարյուրավոր կանանց հարցումներով առողջապահության նախարարը նշեց. «Որպեսզի նման խոսակցություններ չլինեն, այս տարվանից սկսած մենք հետազոտություն անցնող կանանց հրավիրելու ենք SMS հաղորդագրությունների միջոցով, որի դեպքում ամեն ինչ ապացուցելի կլինի»,- եզրափակեց Լեւոն Ալթունյանը:

ՀԳ. Սա եւս մեկ ապացույց, որ Առողջապահության նախարարությունը պարապուրդի է մատնված եւ նրանց մոտ ավելի լավ է ստացվում գրանտներ «կպցնելը», քան դրանք կյանքի կոչելը: 


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА