o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.06.2016 14:37 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Չնայած թուրքերը պետք է որ վաղուց մեզ չզարմացնեին, սակայն, այնուամենայնիվ, մեզ զարմանքի առիթ տվեց թուրք պրոֆեսոր ՄՈՒՍԹԱՖԱ ԱՇՔԱՐԸ` թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարելով. «Ես ճիշտն եմ ուզում ասել: Անասունները նամազ չեն անում, սակայն նամազ չանողները անասուն են»: Դա զարմանալիորեն փաստում է մի դաժան իրողություն, որը ճշգրտորեն նկարագրել էր Թումանյանը: Թուրքը կարող է պրոֆեսոր դառնա, կամ ակադեմիկոս, կարող է ժամանակակից հագուստ կրել, կարող է համակարգչից կամ սմարթֆոնից օգտվել, բայց չի կարող տարբերվել այն անասունից, որին արածեցնում էին իր նախնիները:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԱՄՆ Օռլանդո քաղաքի միջադեպը անսպասելի շրջադարձներ ունեցավ: Նախ` այդ քաղաքի Orlando Sentinel թերթի լրագրողները պեղեցին եւ գտան վկաների խոսքով հաստատված փաստեր, որ գեյ ակումբում սպանդ կազմակերպած Օմար Մաթին եղել է այդ նույն ակումբի մշտական հաճախորդ, փորձել է ժամադրել տղամարդկանց եւ երկար ժամանակ է անցկացրել գեյ կայքերում: Զարմանալիորեն ստացվում է, որ Օռլանդոյի լրագրողները ստախոս են հանել Բարաք Օբամային, եւ այդ սպանդը ոչ թե գեյերի նկատմամբ ատելության դրսեւորում է, այլ գոմիկների ներքին «ռազբորկայի» արգասիք: Սակայն տխուրն այս պատմությունում ԱՄՆ Ներքին անվտանգության նախարար ՋԵՅ ՋՈՆՍՈՆԻ հայտարարությունն էր, որ պետք է «լիարժեք եւ պատասխանատու» միջոցներ ձեռնարկել` զենքի շրջանառությունը վերահսկելու եւ սահմանափակելու համար: Ահա եւ վերջ, թերեւս շուտով ամերիկացիները, զարմանալիորեն, հրաժեշտ տան իրենց սահմանադրական հիմնարար ազատությանը, որը Ամերիկան դարձրեց Ամերիկա` զենք ձեռք բերելու եւ կրելու ազատության սահմանադրական նորմը:

Սակայն վերադառնանք Հայաստան: Իսկ մեր երկրում «ԳԵԼԱՓ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼԸ» շուն ու գելափի բաժին է դարձրել ընդդիմադիրների հույսերը` քվեներ վաստակելու մարդկանց սոցիալական դժգոհության վրա: Հարցախույսով պարզվել է, որ ՀՀ քաղաքացիները թիվ մեկ հիմնախնդիր ու մտահոգություն համարում են պատերազմական վիճակը, նոր միայն դրանից հետո գործազրկությունն ու տնտեսական վիճակը: Բայց ինչը հաճելիորեն է զարմացնում` մեր հանրության բացարձակ վստահությունը մեր բանակի նկատմամբ: «Հարցվողների գերակշիռ մասը` 84.4 տոկոսը, կարծում է, որ մեր բանակը լիովին պատրաստված է»,- ասաց «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Եվ միջինացված գնահատականով մեր զինծառայողների ռազմական պատրաստվածությունը 5 բալանոց համակարգով գնահատվել է 4,9: Ահա եւ քառօրյա պատերազմի դրական հետեւանքը` ժողովուրդը սիրեց իր բանակը եւ ամբողջովին վստահեց նրան:

Ի՞նչ եք կարծում, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար ի՞նչ է անհրաժեշտ: Անշուշտ, դուք իրավացի եք` կաշառակերներին ձեռնաշղթա հագցնել եւ տանել ուղիղ բանտ: Սակայն զարմանալիորեն այլ տեսակետ ունի գիտության եւ կրթության նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ. «Չեմ պատկերացնում, ինչպես պիտի կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությունը տեսանելի լինի` բանտարկված մարդկանցո՞վ կամ քրեական գործերո՞վ, չեմ կարծում: Բայց որ պետք է համալիր մի քանի ծրագիր ունենանք, որոնք կբեռնաթափեն ռիսկերը, դա միանշանակ է»: Զարմանալի լավատեսությամբ նախարարը պնդում է, որ գտել է այդ չարիքի դեմ պայքարելու շատ մարդասիրական միջոցներ. «Ես հիմա պատկերացնում եմ տնօրենների հավաստագրման գործընթացի արմատական բարեփոխում, մանկավարժների ընտրության համակարգի պարզեցում եւ կանոնակարգում: Կենտրոնական քննական համակարգում մրցույթի, քննության եւ պետպատվերի տեղադրման գործընթացների տարանջատում: Սրանք բոլորը կոռուպցիոն ռիսկերի խիստ նվազում են, բուհական ինքնավարության մեծացում, բուհական խորհուրդների ապաքաղաքականացում: Բարեկրթության վարքերի կանոնների որդեգրում բուհական համակարգում»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, պարոն Մկրտչյանին մաղթենք, որ իր մոտ ամեն ինչ ստացվի, մենք էլ սխալված դուրս գանք:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА