ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խերսոնում հայկական խաչքար է տեղադրվել

18.12.2017 20:03 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խերսոնում հայկական խաչքար է տեղադրվել

Դեկտեմբերի 18-ին Խերսոնի Զալաէգերսեգ փողոցի այգում  տեղադրվել է հայկական խաչքար: Խաչքարը օծել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերի կյանքին վտանգ է սպառնում. ահազանգ

 Հուշարձանի բացմանը մասնակցել են Խերսոնի շրջանային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգեւորականներ, Ուկրաինայի հայերի միության Խերսոնի շրջանային կազմակերպության ղեկավարները, հյուրեր այլ քաղաքներից:

Ուկրաինայի հայերի միության Խերսոնի շրջանային կազմակերպության նախագահ Տիգրան Մկրտչյանը նշել է, որ հայ համայնքը  երկար  է սպասել հուշարձանի տեղադրմանը. «Այժմ մենք ունենք մի տեղ, որտեղ կարող ենք խոնարհվել հայ ժողովրդի անմեղ զոհերի հիշատակի առաջ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմատիկ միջոցառումներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի բոլոր մարզերում: Հիշեցնենք նաեւ, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` երկու տարվա ընթացքում երկրի տարբեր մարզերում տեղադրվել են ավելի քան 10 խաչքարեր: Եւս 10 խաչքար արդեն Ուկրաինայում են, և սկսվել է տարբեր քաղաքներում տեղադրման գործընթացը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА