ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քարդաշյան քույրերը՝ սկանդալների և «պահարանում կմախքների» մասին

18.12.2017 19:47 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Քարդաշյան քույրերը՝ սկանդալների և «պահարանում կմախքների» մասին

«Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի հերթական թողարկման ժամանակ իսկական կրքեր են բորբոքվել։ Դրա պատճառ է դարձել այն, որ Քիմը համոզել է իր քույրերին ու մորը հաղորդակցական թրեյնինգ անցնել, որը կսովորեցնի իրենց բոլորին, թե ինչպես ճիշտ պատասխանել լրագրողների անհարմար հարցերին։ Դրա ընթացքում հայտնի ընտանիքի անդամները պատասխանել են միանգամայն անհարմար հարցերի, հիշել նախկին սիրեցյալների հետ հարաբերությունների, սկանդալների և ընտանեկան կոնֆլիկտների մասին։

ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի ու Տոնոյանի որդիների համար Ստեփանակերտում տուն վարձելու մասին

«Կարծում եմ՝ դա լավ գաղափար էր։ Պետք է պատրաստ լինեք այն բանին, որ մի անգամ Ձեզ կտան հարց, որին չեք ցանկանա պատասխանել»,-պարզաբանել է Քիմը, ով արդեն անցել է նման թրեյնինգ։

Քրիս Ջենների համար միանգամայն տհաճ բացահայտում է դարձել այն, որ դուստրերը՝ Քենդալն ու Քայլին, ինչպես պարզվել է, թաքցրել են իրենից իր ամուսնու՝ Բրյուս Ջենների գաղտնիքները, որոնց մասին հայրը պատվիրել էր նրանց լռել։ Խոսքը մասնավորապես այն մասին է,որ Բրյուսը ցանկացել է կին դառնալ։

«Ես չեմ վիրավորվում նրանցից, սակայն դա ինձ խիստ տխրեցրեց»,-մեկնաբանել է Քրիսը։

Քենդալ Ջենները թրեյնինգի ընթացքում հիշել է Pepsi-ի սկանդալային գովազդի մասին, որը հանրության կողմից քննադատության է ենթարկվել։ «Դա ինձ համար մեծ դաս էր։ Շատ բան կար, որոնց ես կուրորեն հավատացել եմ, և մարդիկ, որոնց վստահել եմ։ Իմ կարիերայի վերջին 4 տարիներին ես շատ բան եմ սովորել»,-ասել է նա։

Քլոեին հարց են ուղղել եղբոր՝ Ռոբի մասին, ով հայտնի է նախկին սիրելիի՝ Բլեք Չայնայի հետ իր վիճելի հարաբերությունների թեմայով գլխագրերով։

«Երբ Ռոբը սիրում է, նա սիրում է իսկական։ Եվ երբ նրան ցավ են պատճառում, նա դա ծանր է տանում»,-ասել է Քլոեն։

Հիշեցնենք, որ Բլեք Չայնան դատարանով արգելել է Ռոբ Քարդաշյանին մոտենալ իրեն այն բանից հետո, երբ նա սոցցանցի իր էջում տեղադրել էր Չայնային մերկ լուսանկարները։

Քորթնին մյուսներից շատ ավելի է նյարդայնացել, երբ նրան հարցեր են ուղղել նախկին սիրելիի՝ Սկոտ Դիսիկի մասին։

Ընտանիքի բոլոր ներկայացուցիչները նոր փորձ են ստացել՝ նշելով, որ թրեյնինգը միանգամայն օգտակար է եղել։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА