ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թեյի փաթեթների մեջ 17 անգամ ավելի շատ մանրէներ կան, քան զուգարանակոնքի մեջ

18.12.2017 19:01 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Թեյի  փաթեթների մեջ 17 անգամ ավելի շատ մանրէներ կան, քան զուգարանակոնքի մեջ

Գրասենյակի խոհանոցի թեյի փաթեթներն ավելի կեղտոտ եւ ավելի վտանգավոր են, քան դուք կարող եք պատկերացնել։ Initial Washroom Hygiene կազմակերպության գիտնականները պարզել են, որ թեյի փաթեթների վրա եւ դրանց մեջ 17 անգամ ավելի շատ են մանրէները, քան զուգարանակոնքի մեջ:

«Թշնամին մեր ձեռքով է մեզ ոչնչացնում…». Ռուզան Ասատրյանն ահազանգում է

Ուսումնասիրության ժամանակ վերոհիշյալ գիտնականները մի քանի գրասենյակներում վերլուծել են խոհանոցային պարագաների եւ գործիքների բակտերիալ ցուցանիշները: Պարզվել է, որ գրասենյակի թեյի փաթեթների մեջ առողջության համար վնասակար բակտերիաների միջին թիվը 3785 է՝ այն դեպքում, երբ զուգարանակոնքում դրանք ընդամենը 220 էին:

Պարզվել է նաեւ, որ գրասենյակների խոհանոցային սարքավորումների  մասերը նույնպես հագեցած  են բակտերիաներով՝ թեյնիկների բռնակներում հայտնաբերվել են ավելի քան 2400 բակտերիաներ, օգտագործված բաժակի եզրագծերում`1746 եւ 1592-ն էլ սառնարանի դռան բռնակում:

Փորձագետների կարծիքով՝ գրասենյակի խոհանոցում նման քանակի մանրէների առկայությունը պայմանավորված է նրանով, որ գրասենյակային աշխատողները հազվադեպ են լվանում ձեռքերը, եւ երբ տուփից դուրս են բերում թեյի փաթեթները, այնտեղ մնում են բազմաթիվ միկրոօրգանիզմներ:

Գրասենյակի 1000 աշխատակիցների անանուն հարցումը ցույց է տվել, որ մարդկանց 80 տոկոսը նույնիսկ չի մտածել լվանալ ձեռքերը իր կամ գործընկերոջ համար ըմպելիք պատրաստելուց առաջ։

Գիտնականները, իրենց հետազոտության արդյունքների հիման վրա, խորհուրդ են տալիս ձեռքերը հնարավորինս հաճախակի լվանալ ոչ միայն զուգարան գնալուց հետո, այլեւ ամեն անգամ  խոհանոցային տեխնիկա եւ սարքավորումներ օգտագործելուց առաջ:

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով օգտագործել հակաբակտերիալ անձեռոցիկներ այն առարկաների մակերեսի մաքրման համար, որոնց աշխատակիցները հաճախակի են դիպչում:

Գրասենյակային խոհանոցներում հատկապես խնամքով պետք է հետեւել հիգիենային նորովիրուսային վարակի եւ ռոտավիրուսի սեզոնային համաճարակների ժամանակ, քանի որ այդ հիվանդությունների վարակը մարդուց մարդուն է  փոխանցվում հիվանդի կողմից օգտագործված առարկաների միջոցով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА