ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախարարը չցանկացավ խոսել իր ապատեղեկատու հայտարարության մասին

18.12.2017 18:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Նախարարը չցանկացավ խոսել իր ապատեղեկատու հայտարարության մասին

Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի այն հայտարարությունը, թե մանկահասակ հայ աղջիկների, 25 տոկոսը մինչեւ 15 տարեկան ունեն սեռական փորձ, մեծ զայրույթ եւ զարմանք էր առաջացրել հասարակության շրջանում: Չնայած, օրեր անց առոջապահության նախարարը հերքեց իր հայտարարությունը, նշելով, որ շփոթել է, քանի որ նկատի է ունեցել ոչ թե աղջիկներին, այլ տղաներին: 

Հայտնի փաստաբանը ահազանգում է


Հիշեցնենք, որ քննարկվում էր «Գրադասիլով» պատվաստումների հարցը, որով պետք է պատվաստվեն 13 տարեկան 16 հազար հայ աղջիկներ:
Այսօր ԱԺ-ում կայացած հերթական քննարկումից հետո առողջապահության նախարարը iravunk.com-ի այդ հարցին չցանկացավ անդրադառնալ իր հրապարակած տվյալներին, նշելով. «Եկեք խոսենք այսօրվա քննարկման մասին, դրա վերաբերյալ չեմ ցանկանում խոսել: Եթե հարցը հասավ այս էտապին, ուրեմն բոլորին շնորհակալություն»,-եզրափակեց նախարարաը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА