ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թանկացումներ կլինեն 700-800 ապրանքների մասով. որոնք են գնաճի պատճառները

18.12.2017 15:10 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Թանկացումներ կլինեն 700-800 ապրանքների մասով. որոնք են գնաճի պատճառները

2018թ. հունվարի 1-ից սպասվող թանկացումները կանխատեսելի էին և պայմանավորված են մի քանի հիմնական գործոններով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Դրա շնորհիվ Հայաստանում գնաճային ճնշումները նկատելի չէին լինում: Հասարակությունը կարողանում էր տրանսֆերտների հաշվին դիմակայել մարտահրավերներին»,- ասաց տնտեսագետը:«Առաջինն այն է, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը: Թանկացումներ կլինեն 700-800 ապրանքների մասով, այդ թվում` նաև առաջին անհրաժեշտության ապրանքների:

Մյուս գործոնն ապրանքների ակցիզային հարկերի տիրույթի և դրույքաչափերի ավելացումն է: Ներկրվող ապրանքների թանկացման վրա անմիջական ազդեցություն է ունենում նաև դոլարի և եվրոյի շարունակական թանկացումը»,- ասաց Բոստանջյանը:

Նրա խոսքով` արտաքին տրանսֆերտների ծավալի փոքրացումը նույնպես կարևոր հանգամանք է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА