ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրապետության հրապարակ տանող որոշ ճանապարհահատվածների երթևեկությունը կդադարեցվի

18.12.2017 14:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության հրապարակ տանող որոշ ճանապարհահատվածների երթևեկությունը կդադարեցվի

Մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառման փորձի իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը ավտոտրանսպորտային երթևեկի համար փակ կլինի Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը

Վաղը կարգելվի Հանրապետության հրապարակում եւ նրան կից փողոցներում մեքենաների կայանումը. Ոստիկանություն

«Վերոնշյալ ճանապարհահատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА