ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ է այս շաբաթ լավագույն ու վատագույն նախարարը

16.12.2017 23:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Ո՞վ է այս շաբաթ լավագույն ու վատագույն նախարարը

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս «Իրավունքն»  իրականացնում է  մեր ընթերցողների միջոցով քվեարկություն, որի արդյունքում տարվա վերջում պարզ կդառնա, թե ովքե՞ր են, ըստ նրանց, տարվա լավագույն եւ վատագույն նախարարները:  

«Շտապե՛ք ընտրությունների, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա»

Ի դեպ, այս պահին iravunk.com-ում ընթացող քվեարկությանը մասնակցել է 357 հոգի եւ ամփոփելով այս շաբաթվա արդյունքները պատկերը հետեւյալն է. լավագույն նախարարների եռյակը բացում է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը (38%), նրան հաջորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը (36%), ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը (10%), ապա ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը (7%):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ունեն մեկական տոկոս ձայներ: Իսկ մյուս նախարարները հավաքել են 0 %:

Իսկ թե ինչպիսի՞ն կլինի քվեարկության պատկերը տարեմուտին, կախված է հենց ձեր քվեարկությունից: Այնպես որ, քվեարկելու համար, կարող եք անցնել ստորեւ նշված հղումով եւ ընտրել ձեր կարծիքով` լավագույն նախարարին, հետեւաբար, ամենաքիչ ձայները հավաքած նախարարն էլ կճանաչավի տարվա վատագույն նախարարը:

Անցեք հղումով եւ աջ կողմում տեղակայված՝ նախարարների մեկամյա ամփոփում, ո՞վ է լավագույն նախարարը հղումը սեղմելով կատարեք ձեր քվեարկությունը   http://iravunk.com/#poll_block

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА