ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ համար երբեք պետք չէ ներողություն խնդրել

17.12.2017 20:47 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչի՞ համար երբեք պետք չէ ներողություն խնդրել

Ինքներդ Ձեզ առաջնահերթ համարելու

Երբ Դուք ինքներդ Ձեզ առաջնահերթ եք համարում ու ամեն ինչ անում՝ երջանիկ զգալու համար՝ շրջապատում սկսում են մտածել, որ դուք պարզապես եսասեր եք ու միայն ինքներդ Ձեր մասին եք մտածում։ Իրականում, ոչ ոք չի կարող Ձեզ երջանկություն նվիրել՝ Ձեզնից բացի։ Դրա համար էլ սեփական երջանկությունն առաջնահերթություն համարելը նորմալ է։

Ասանժին ստիպել են հոգ տանել իր կատվի համար

Եթե դուք ձեր հսկողության տակ եք վերցրել Ձեր կյանքը, ուրեմն դուք տիրապետում եք ինքնազարգացման կարեւոր գաղտնիքին ։ Մենք ինքներս ենք ամբողջությամբ պատասխանատու մեր կյանքը տնօրինելու համար, ու միայն առաջին հերթին ձեր մասին հոգ տանելով դուք կկարողանաք ինչպես հարկն է օգնել մյուսներին։ Ի վերջո, ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին, եթե չգիտենք, թե ինքներս մեզ ինչպես օգնենք։

Երազանքներ ունենալն ու դրանց իրականացմանը ձգտելու

Կյանքում ավելի շատ հաջողության հասնելու ցանկությունը դեռ չի նշանակում, որ Դուք անշնորհակալ կամ երես առած եք՝ դա նշանակում է, որ Դուք հավակնոտ եք, ունեք նպատակներ ու երազանքներ, որոնք ուզում եք կյանքի կոչել։ Դա նաեւ նշանակում է, որ դուք չեք բավարարվի քչով։ Մյուսները կարող են կարծել, թե դուք պարզապես երազկոտ եք, որը երբեք չի գտնի իր երջանկությունը։ Բայց ուրիշների կարծիքն ամենեւին էլ կարեւոր չէ այս դեպքում։

Դուք կարող եք անսահման երախտապարտ լինել այն ամենի համար, ինչ ունեք հիմա։ Բայց դուք չպետք է սահմանափակվեք դրանով։ Ու պետք չէ ձեզ մեղավոր զգալ այն բանի համար, որ դուք ձեր առաջ որոշակի նպատակներ եք դրել։ Հետեւեք ձեր երազանքին ու կյանքը ձեզ կզարմացնի ամենաանհավանական ձեւով։

Ինքներդ ձեզ ժամանակ հատկացնելու

Այս աշխարհում, որտեղ ամեն ինչ արագ փոխվում է ամեն օր, մարդկանց մեծ մասը հսկայական ժամանակ է ծախսում ուրիշների մասին հոգ տանելու ու նրանց պահանջները բավարարելու վրա՝ մոռանալով իրենց մասին։ Սակայն եթե մենք սկզբում մեր բաժակը չլցնենք, ինչպես կկարողանանք ուրիշների բաժակները լցնել։

Մեր մասին հոգ տանելը եսասիրություն չէ։ Դա անհրաժեշտ է, առաջին հերթին, մեր առողջությունը պահպանելու համար։ Երբեք ներողություն մի խնդրեք դրա համար։ Անկախ նրանից, դուք հանգստանալու եք մեկնում 5 աստղանի հյուրանոց, թե ամբողջ օրն անցկացրել եք սպա սալոնում, դուք միշտ պետք է ձեզ առաջին տեղում դնեք Ձեր կյանքում ու չպետք է երբեք Ձեզ վատ զգաք դրա համար։

Զուգընկերոջ ընտրության

Նորից, երբեք որեւէ մեկը չի կարող Ձեր փոխարեն որոշել, թե ում հետ հանդիպեք։ Ոչ ոք չի կարող որոշել՝ Ձեզ դուր է գալիս այդ աղջիկը կամ տղան, թե ոչ։ Այնպես որ պետք չէ ամաչել սեփական հարաբերություններից, քանի որ դա Ձեր ընտրությունն է։ Դուք կարող եք ընտրել ցանկացած մարդու ու լինել նրա հետ քանի դեռ սիրում եք նրան։ Ի վերջո մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք։ Ու ամենից վեր սերն է ։ Եթե որեւէ մեկը մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, թե ում հետ եք դուք հանդիպում, ուրեմն նա արժանի չէ լինել Ձեր կյանքում։

Ֆասթ ֆուդը վտանգավոր է կանանց երեխաների եւ անգամ թոռների համար. հետազոտություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА