ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կրկին սպառնացել է պատերազմով

16.12.2017 15:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կրկին սպառնացել է պատերազմով

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կրկին սպառնացել է, որ եթե Հյուսիսային Կորեան չհրաժարվի հրթիռային և միջուկային ծրագրերից, Վաշինգտոնը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցներն այդ երկրի դեմ:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Թրամփը դաշինքի անդամներից կրկին պահանջել է մեծացնել ռազմական ծախսերը

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեային ԱՄՆ-ի ամենամեծ թշնամին բնութագրելով հույս է հայտնել, որ դիվանագիտությունը թույլ կտա լուծել ներկա դրությունը: 

Թիլերսոնն ասել է, որ ԱՄՆ-ն ջանք չի խնայել կասեցնելու Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերը: 

Սպիտակ տունը բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Փհենյանի նկատմամբ անփոփոխ է, և ԱՄՆ-ը շարունակելու է իր ռազմական ճնշումներն ու տնտեսական շրջափակումները Հյուսիսային Կորեայի դեմ:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА