ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը «Գրին քարտ» վիճակախաղով ԱՄՆ մեկնողներին համեմատել է աղբի հետ

16.12.2017 14:53 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը «Գրին քարտ» վիճակախաղով ԱՄՆ մեկնողներին համեմատել է աղբի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել դադարեցնել «Գրին քարտ»-ի վիճակախաղը՝ այն փոխարինելով արժանիքների վրա հիմնված ներգաղթով: Այս մասին նա հայտարարել է Վիրջինիա նահանգի ՀԴԲ ազգային ակադեմիայում իր ելույթի ժամանակ, գրում է Սպիտակ տան կայքը:

ԱՄՆ-ն կֆինանսավորի միայն «Ամերիկայի բարեկամներին». Deutsche Welle

«Վիճակախաղ կա: Դուք ընտրում եք մարդկանց: Ինչ է` կարծում եք, որ երկիրը մեզ տալիս է լավագույնների՞ն: Իհարկե ո՛չ:

«Այդ ի՞նչ համակարգ է: Նրանք ժամանում են վիճակահանության շնորհիվ: Նրանք մեզ տալիս են իրենց ամենավատ մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի նման: Շնորհավորում ենք, դուք Ամերիկայի Միացյալ Նահանգներ եք գնում: Այդ ի՞նչ համակարգ է»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ իր վարչակազմը կոչ է արել Կոնգրեսին վերջ դնել այդ «շղթայական միգրացիային»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА