ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անընդունելի է, որ պետական մարմնի աշխատողները ներխուժեն հայկական օջախներ»

15.12.2017 22:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Անընդունելի է, որ պետական մարմնի աշխատողները ներխուժեն հայկական օջախներ»

ԱԺ արտահերթ նիստում, երկրորդ եւ ամբողջական ընթերցմամբ ընդունվեց, ինչպես «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն է ասում. «Տնաքանդության» մասին օրենքը: Օրենքին, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընթերցման ժամանակ ձեռնպահ է քվեարկել ԱԺ ռուս համայնքի ներկայացուցիչ, «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր ՏԱՏՅԱՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով օրենքի մտահոգիչ դրույթներին եւ իր ձեռնպահ քվեարկելու պատճառներին, նախ նկատեց. 
- Ծնողի հոգատարությունը, ընտանեկան ջերմությունը միայն կարող են տալ հայ ծնողները, նույնիսկ երբ երեխաները արդեն հասուն են եւ ունեն իրենց ընտանիքները: Իհարկե, կան բացառություններ, բայց ՀՀ-ում փոքրամասնություն են կազմում այդպիսի ընտանիքները: Այդ իսկ պատճառով ես ձեռնպահ քվեարկեցի:

ԼԳԲՏ ֆորումի անցկացումը ոչ միայն անընդունելի է, այլեւ` հակասահմանադրական

«Երեխան չի կարող իրեն լավ զգալ իր ծնողներից հեռու»

- Տիկին Միքայելյան, գիտեք, որ օրենքում կա դրույթ, ըստ որի, ոստիկանի ենթադրությամբ կարող են երեխային ընտանիքից հեռացնել: Ինչպե՞ս եք սրան վերաբերում:
- Ես անընդունելի եմ համարում այն, որ տվյալ օրենքի համաձայն պետական մարմնի աշխատողները ներխուժեն  հայկական օջախներ եւ փորձեն հեռացնել երեխային՝ իր ծնողներից: Յուրաքանչյուր ծնող փորձում է հոգալ եւ բարեկեցիկ ապագա կառուցել իր երեխայի համար, սակայն ներկա պահին շատ ընտանիքներ գտնվում են սոցիալապես ծանր վիճակում եւ չեն կարողանում հոգալ իրենց երեխաների բոլոր կարիքները: Բայց դա դեռ չի նշանակում, որ պետք է ծնողից հեռացնել իր զավակներին: Ծնողներից հեռու ոչ մի տեղ երեխան չի կարող իրեն լավ զգալ, նույնիսկ եթե նրանց բարեկեցիկ պայմաններով ապահովեն: Այլ հարց է, որ եթե ծնողները վատն են, ունեն վատ սովորույթներ, եւ ծնող կոչվելը իրենց համար մեծագույն արժեք չէ, ապա դրա համար այսօր էլ գործում են օրենքներ` դատարանը, «Քրեական օրենսգիրքը»:
- Նախագծով ամրագրվում է, որ եթե բռնության ենթարկվածը անչափահաս է, ապա նրա հետ հաշտվելու համար առնվազն 1 տարի կպահանջվի: Իսկ մինչ այդ տարին լրանալը՝ երեխան կարող է անգամ զրկված լինել ծնողի հետ տեսակցությունից: Կխնդրեինք նաեւ այս առումով Ձեր տեսակետը ներկայացնեիք:
- Ծնողին միշտ պետք է տրվի հնարավորություն իր սխալները ուղղելու, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ անչափահաս երեխաները մեծ կապվածություն ունեն ծնողներից եւ այդքան ժամանակ հեռու մնալը կարող է էլ ավելի խորացնի երեխայի հոգեկան ներաշխարհը: 
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА