ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր երազանքի ճանապարհ»`7 նովել մեկ գեղարվեստական ֆիլմում

15.12.2017 16:51 ՄՇԱԿՈՒՅԹ
«Մեր երազանքի ճանապարհ»`7 նովել մեկ գեղարվեստական ֆիլմում

«Շարմ Հոլդինգը»-, Հայաստանի հանրային հեռուստաընկերութունը եւ DMH studio-ն  համատեղ նախաձեռնել են մի նախագիծ, որն իրենից ներկայացնում է 7  նովելից բաղկացած «Մեր երազանքի ճանապարհ» գեղարվեստական ֆիլմ:   Յուրաքանչյուր նովելի հիմքում ընկած է մի պատմություն, սակայն բոլորն էլ առնչվում են  Հայաստանի անցած ճանապարհի  հետ ու հիմնված են Հայաստանի հանդեպ սիրո վրա: Ռեժիսորներն են՝ Արամ Շահբազյանը, Արկա Մանուկյանը, Արեն Մալաքյանը, Էդգար Բաղդասարյանը,  Հրաշ Քեշիշյանը, Արշալույս Հարությունյանը և Մհեր Մկրտչյանը:

«Պարոն վարչապետ… այս իրականությունից որտե՞ղ փախչենք...». ազատամարտիկի այրուն զրկում են աշխատանքից

Յոթ  նովելից բաղկացած ֆիլմի հերոսները մեր կողքին ապրող մարդիկ են, մեր անկախության 25-ամյա ճանապարհն անցած  տարբեր ճակատագրեր: Յոթ պատմություն, որոնցում կա պայքար, սեր, նվիրվածություն, հիասթափություն, կորստի ցավ, սեր ու երազանքներ… Ֆիլմը հանդիսատեսին պատմում է ամենապարզ ճշմարտությունների,  մարդկային կարեւորագույն արժեքների՝ նվիրվածության ու միմյանց աջակից լինելու, արյան կանչի, սիրո ու ջերմության, նոր ընտանիքի ստեղծման և պայծառ երազանքների մասին …

 7 նովելներն են՝

«Բարև, սիրելիս» սցենարը՝ Հարություն Հարությունյանի, ռեժիսոր՝ Արամ Շահբազյան, օպերատոր՝ Արմեն Ահարոնյան. «1992 թվական: Նա, ով անցել է պատերազմի ճանապարհով, երբե՛ք չի մոռանա այն:  Բայց գուցե չմոռանա, որովհետեւ առաջնագծում՝ վտանգի, փոշու ու կարոտի մեջ  գրված երազանքի մի նամակ է հիշում, որը նույնիսկ օտարների ձեռքում  հնչում է ինչպես մայրենի ու դառնում անձնական: 12 մարտիկներ առաջնագծում ձեռքից ձեռք են փոխանցում ու արտագրում մի նամակ, որ գրել է իրենցից մեկը: Ճակատագրով՝ պատերազմը վերապրում է միայն նամակը»:

«Ֆա»`սցենարը՝ Էդուարդ Այանյանի, ռեժիսոր՝ Արկա Մանուկյան, օպերատոր՝ Վարդգես Մանուկյան.«1993 թվական: «Կորած»  նոտա, որը  կարող է ճակատագրական դառնալ մի  ամբողջ հանրապետության համար, բայց թաքնված է երկրի խորքերում: Ընդամենը նոտայի ձայն՝ բարձրացող երկինք, որ այնուհետ տարածվո՜ւմ է ու դառնում հանրապետության գլխավոր ժամացույցի մեղեդին: Մի՞թե այն  հնչեցնելը մնալու է  իբրեւ երազանք… Նոտա, որը գտնելու ճանապարհին խենթերը կզանգեն հազար ու մի եկեղեցիների զանգերը»:

«Ձյուն »` սցենարի հեղինակ եւ ռեժիսոր՝ Արեն Մալաքյան, օպերատոր՝ Ֆելիքս Շախտոյան. «2005 թվական: Կարծում եք հազվադե՞պ է ապրիլին ձյուն տեղում: Ձյունը կգա՛, եթե ուժգին ցանկանաս ու հավատաս: Հատկապես, եթե այն իր ճերմակ սավանով Ցեղասպանության ճանապարհին թաքցրել ու  փրկել է հորդ պապին, ֆաշիստներից՝ քո պապին, արցախյան պատերազմում՝ հորդ…Դա երազանք չէ, այլ՝ իրական, հույսով լցված  պատկեր, որ փաթիլ-փաթիլ թափվում է երկնքից»:

«Սիմոնի ճամփան»` Բորիս Հայրապետյանի «Պարզ պատմություն» պատմվածքի մոտիվներով`եժիսոր՝ Էդգար Բաղդասարյան, օպերատոր՝ Մկրտիչ Բարոյան.«2010 թվական:  Ընդամենը մի կարճ տարածություն, որ բաժանում է ոչ միայն երբեւէ իրար կորցրած  մարդկանց ու նրանց երազանքները, այլեւ ազգերի կենսագրություն, պատմություն: Եղածը մի փոքր ձորակ է, սակայն շրջանցելու համար անցնում ես հազարավոր կիլոմետրեր ու այդ ճանապարհին ինքդ քեզ հարց տալիս՝ թե ո՞վ ես ու ի՞նչ ես  ցանկանում իրականում»: 

Կյանքից հեռացել է Արթուր Ղուկասյանի հայրը

«Հայրը»` սցենարը՝ Հարություն Կբեյանի, ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան, օպերատոր՝ Սուրեն Թադեւոսյան.« 2013 թվական: Հմայիչ, հաջողակ գործարար, երազանքներ իրականացնող  տղամարդ, ով  իր կյանքում հասել է բարձունքների եւ վստահ է, որ ամեն ճանապարհ բաց է իր առաջ: Բայց…կան իրողություններ, որոնք վեր են ամեն ինչից եւ պարուրված են մի սիրով, որի անունն է ԾՆՈՂ: Չես կարող լինել լիարժեք, եթե չես գրկում (թեկուզ մտքով) նրան, ով բոլորից շատ է սիրում քեզ»: 

«Մեղրամիս»`   սցենարը՝ Նարեկ Մարգարյանի, ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան.«2015 թվական: Հանուն սիրո՜. այս արտահայտությամբ են կատարվում ամենաանհավանական խենթությունները եւ միայն  սիրո բուրմունքից արբելով է հնարավոր Էյֆելյան աշտարակը բերել Երեւան կամ  ընտրությունների մասնակցել՝ հենց հարսանիքիդ օրը: Նորաստեղծ ընտանիք, որ կհասնի գիշերային կտուր՝  շամպայնի բաժակներ բարձրացնելու համար:  Գլխապտույտ երազանքներ եւ ամեն ինչ՝ սիրո ճանապարհին»:

«Սեր, երազանքներ»` սցենարի հեղինակ եւ ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան, օպերատոր՝ Ռուբեն Գասպարյան.« 2016 թվական: Կյանքը մի հիանալի արկած է  նրանց համար, ովքեր ցանկանում են վերապրել խենթ հիշողություններ կամ վերագտնել կորցրած նոտաներ, թեկուզ արդեն ճերմակած ու հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու…Բայց անհրաժեշտ է հանդիպե՛լ,  կրկի՛ն  ու ջերմորեն գրկել միմյանց… եւ գուցե հենց Ամանորի՞ն,  երբ երազանքների ճանապարհները  կարո՛ղ են  խաչվել»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА