ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում տրանսգենդեր զույգը երեխա է ունեցել

15.12.2017 13:24 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԱՄՆ-ում տրանսգենդեր զույգը երեխա է ունեցել

Նոյեմբերին ամերիկյան զույգը Վիսկոնսինից երեխա ունեցավ, եւ այս իրադարձության մեջ որեւէ հետաքրքիր բան չէր լինի, եթե չլիներ մեկ դետալ. երեխան ունի արտասովոր ծնողներ: Նրանցից մեկը հայրն է,  իսկ մյուսը՝ ե՜վ հայրը ե՜ւ մայրը: Մարդը, ում արգանդից դուրս է եկել երեխան, տրանսգենդեր տղամարդ է: Քեյսի Սալիվանն իրեն տղամարդ է համարում եւ տղամարդու տեսք ունի, սակայն դեռ հինգ տարի առաջ բոլորի համար նա կին էր, ավելին ` փոքրիկ որդու ամուսնացած մայր:

Ամասիա գյուղի «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում երեխա է կորել

Քեյսին 30 տարեկան է, եւ ողջ կյանքի ընթացքում կնոջ սեռը տանջում էր իրեն: Նա մտածում էր, որ երեխայի ծնունդը կհաշտեցնի իրեն իր՝ կնոջ կողմի հետ: Բայց դա տեղի չունեցավ: Քեյսիի որդի Գրեյսոնը բարեհաջող ծնվեց, սակայն կինը առաջվա նման իրեն օտար էր զգում կանացի մարմնում:

Ավագ որդու՝ Գրեյսոնի ծնվելուց չորս ամիս անց Քեյսին հայտարարեց, որ նա տրանսգենդեր է եւ որ նույնականացնում է իրեն տղամարդու հետ: Այս քայլին հետեւեց ամուսնալուծությունը: Ընկերներից շատերը երես թեքեցին:

2014 թվականին տրանսգենդերը, արդեն սկսելով սեռի փոփոխման գործընթածը, հանդիպեց Սթիվենին՝ իրենից երեք տարի մեծ տղամարդու: Նրանք զույգ դարձան: 2016-ին նրանք որոշեցին ընդհանուր երեխա ունենալ, ինչի համար Քեյսին, ում դեպքին արդեն սկսել էր մորուս աճել, ստիպված էր ընդհատել հորմոնալ դեղերի ընդունումը: Բեղմնավորումը հաջող անցավ:

Երեխան ծնվեց նոյեմբերին՝ 3.9 կգ քաշով: Նա առողջ է եւ իրեն լավ է զգում: Երեխայի անունը Ֆենիկս է, իսկ, ահա, սեռը ծնողները թաքցնում են լրագրողներից, քանի որ պատրաստվում են դաստիարակել նրան գենդերային առումով նեյտրալ ձեւով այնքան ժամանակ,  մինչեւ երեխան ինքը կկարողանա ընտրել, թե որ սեռին է պատկանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА