o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՑՈՒՑԻ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ»

12.12.2017 22:45 ՍՊՈՐՏ
ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՑՈՒՑԻ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ»

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» գնալով ավելի ծայրահեղ երանգներ է ստանում: Անգլիական ակումբ տեղափոխվելուց հետո, եղել է ժամանակ, որ հայ ֆուտբոլիստը ոչ այնքան տպավորիչ խաղ է ցուցադրել եւ պահեստային նստարանին է մնացել մի քանի հանդիպում: Բայց այն, ինչ տեղի է ունենում վերջինիս հետ հիմա, իրոք մտահոգիչ է: 

Մխիթարյանն Ա Սերիայի այն նորեկներից է, որը կարող է կարող է մեծ ազդեցություն ունենալ թիմի խաղում.Իտալացի լրագրողները՝ հայ ֆուտբոլիստի մասին

Հայ ֆուտբոլիստը բաց է թողել մանչեսթերցիների վերջին 7 հանդիպումներից 6-ը, ընդ որում` Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին չի արժանացնում նույնիսկ պահեստայինների նստարանին լինելու պատվին: Եթե խնդիրը միայն մարզավիճակը լիներ, ապա Մխիթարյանը բաց կթողներ միայն կարեւորագույն հանդիպումները` «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» դեմ եւ այլն: Սակայն նա չի հայտավորվում մինչեւ իսկ գործնականում կարեւորություն չունեցող հանդիպումներում, օրինակ` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին, երբ խմբից դուրս գալու հարցն արդեն իսկ լուծված էր: Իսկ սա արդեն հազիվ թե ընդամենը մարզավիճակի խնդիր լինի, եւ կարծեք թե միտումնավոր խաղ է Ժոզե Մոուրինյոյի կողմից, ով ձեւացնում է` թե թիմը բացարձակ չունի Մխիթարյանի կարիքը:
Իրավիճակը սրվեց նաեւ այն բանից հետո, երբ «Metro»-ն տեղեկացրեց, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի հայտացուցակը տեսնելուց հետո՝ հանդիպում է պահանջել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից: «Daily Star»-ն իր հերթին ավելացնում է. «Ֆուտբոլիստը եւ նրա գործակալը ցանկանում են նստել եւ խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի հետ եւ հստակեցնել՝ արդյոք նա ապագա ունի՞ Օլդ Թրաֆոլդում»: 
Մյուս կողմից, հաշվի առնելով, որ առանց Մխիթարյանի էլ «Մանչեսթեր Յունայթեդը» թույլ խաղ է ցուցաբերում, իսկ  «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը վատ լինելուց զատ, աչքի ընկավ նաեւ հաղթող թիմի հետ Մոուրինյոյի սարքած խայտառակ ծեծկռտուքով, երեւի Մխիթարյանին ձեռնտու լինի այս պարագայում խաղերին չմասնակցելը:
Ինչեւէ, Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություն խնդրեցինք նաեւ «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանից. «Իհարկե, վատ իրավիճակ է ստեղծվել Մխիթարյանի շուրջ, բայց որեւէ բան ասելը դժվար է, դա ակումբի ներքին խոհանոցն է, ներքին հարց է: Կարծում եմ՝ ժամանակավոր խնդիրներ են»: 
Դիտարկմանը, թե արդյոք Մոուրինյոյի այսօրինակ վերաբերմունքի արդյունքում կարելի՞ է սպասել հայ ֆուտբոլիստի կարիերայի ավարտ «Մանչեսթեր Յունայթեդում», Խորեն Հովհաննիսյանը նշեց. «Ոչ, չեմ կարծում: Մխիթարյանը պինդ ու պայքարող տղա է, ամեն ինչ նրանից է կախված: Դժվարություններ են, որոնք նա կարող է հաղթահարել: Պետք է ապացուցի, որ կարող է լավ հանդես գալ, եւ միանշանակ ամեն բան կկարգավորվի»:  
Իսկ այն հարցի հետ, որ հայ ֆուտբոլիստն այնքան էլ փոքր չէ եւ բարդ կլինի նոր ակումբում մեծ հաջողությունների հասնել, լեգենդար ֆուտբոլիստը չհամաձայնեց. «Մխիթարյանի տարիքն ի՞նչ է որ, 28 տարեկան է: Հիմա է, որ պետք է սկսի խաղալ»: 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА