o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յոթ հատկանիշ, որոնք ձգում են ցանկացած տղամարդու

10.12.2017 20:17 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Յոթ հատկանիշ, որոնք ձգում են ցանկացած տղամարդու

Խելք

Անգամ ամենահաջողակ տղամարդը խելացի կնոջ կարիք ունի։ Եթե նա աշխատանքային օրվա ավարտին կնոջ հետ ընթրելիս խոսելու թեմա ունի, ուրեմն նրա օրը ստացվել է։

Հոգատարություն

Տասը բան, որոնք քեզ ավելի շատ են պետք, քան ամուսինը

Բարությունն ու հոգատարությունը տղամարդիկ ավելի քիչ չեն կարեւորում, քան արտաքին տվյալները։ Ցանկացած տղամարդ երջանիկ կլինի տեսնել կողքին հոգատար, քնքուշ կնոջ։

Կանացիություն

Գեղեցկությունը կարող է սառը լինել եւ անգամ վանող, իսկ, ահա, իրական կանացիությունը միշտ ամբոխից առանձնացնում է դրա տիրոջն իր խորհրդավորությամբ։ Տղամարդիկ պաշտում են նման կանանց։

Փոխզիջումների գնալու պատրաստակամություն

Եթե երկու զուգընկերներն էլ շատ համառ են, ապա փոխզիջման մասին խոսք լինել չի կարող։ Բայց, եթե դուք իմաստուն կին եք, ապա անպայման ճկունություն ցուցաբերեք եւ գնացեք փոխզիջման։ Նա դրա համար շատ երախտապարտ կլինի։

Ազնվություն

Ցանկացած մարդ գնահատում է մյուսի մեջ ազնվությունը։ Տղամարդիկ՝ առավել եւս։ Սուտը միշտ դուրս է գալիս ջրի երես։ Եթե անգամ տեսնում եք, որ ձեր տղամարդն ինչ-որ բանում սխալ է, ասեք դա, միայն թե՝ քնքշությամբ եւ ըմբռնումով։

Նպատակասլացություն

Հաջողակ տղամարդու համար կարեւոր է, որ նրա սիրելի կնոջ կյանքում լինի կարեւոր նպատակ, որին նա ձգտում է։

Կրքոտություն

Գրգռեք ձեր տղամարդուն կրքով եւ զգայականությամբ ոչ միայն անկողնում, այլ նաեւ առօրյա կյանքում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА