o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ց են վախենում տղամարդիկ հարաբերություններում

10.12.2017 17:03 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչի՞ց են վախենում տղամարդիկ հարաբերություններում

Նա սահմանափակում է իմ ազատությունը

Բավականին պատճառաբանված մտավախություն է, չէ որ կանայք իրոք սիրում են իրենցով լցնել տղամարդկանց ամբողջ կյանքը, իսկ հետո էլ նրան մեղադրել նրանում, որ այդքան քիչ ժամանակ է իրեն հատկացնում։ Ինքներդ դատեք, ինչ աստիճանի է պետք հասցնել նորմալ տղամարդուն, որպեսզի նա սկսի հեռավորություն պահպանել ձեզնից, քանի որ ձեր համառ ներկայությունը պարզապես անտանելի է։ Դրա համար էլ ձեր զուգընկերոջը գոնե մի քիչ ազատություն տվեք, չէ որ եթե մենք խոսում ենք սիրող տղամարդու մասին, ապա նա միշտ էլ այդ ազատությունը չափավոր կօգտագործի՝ չանցնելով վստահության սահմանը։

Ստում են, իսկ մենք հավատում ենք. ստի 5 տեսակ, որոնք շատ տղամարդիկ են օգտագործում

Ես չգիտեմթե ինչի մասին խոսեմ նրա հետ

Պատկերացրեք, որ նույնիսկ այն տղամարդիկ, որոնք շատ են սիրում խոսել, կանանց հետ շփվելիս ոչ միշտ են վստահ որ զրույցի համար ճիշտ թեմա են ընտրել ու որ այդ զրույցն առհասարակ պետք է։ Դրա համար էլ կանայք, հատկապես որոշ ժամանակ զուգընկերոջ հետ ապրելուց հետո հաճախ են բախվում տղամարդկանց լռության խնդրին։ Իրականում այդ իրավիճակը հանգուցալուծելը բարդ չէ, պարզապես ինքներդ ձեր սիրելիին առաջարկեք ամեն երեկո ընդհանրական ձեւով քննարկել թե ինչպես է անցել օրը, ինչ ծրագրեր կան հաջորդ օրվա կամ էլ գալիք հանգստյան օրերի համար։ Ձեր տղամարդը հոգու խորքում դրա համար շնորհակալ կլինի ձեզ։

 Ես նրա համար գեղեցիկ չեմ

Այս մտավախության մեջ ճշմարտության հատիկը բավականին մեծ է։ Չէ որ առաջին հանդիպման ժամանակ մարդիկ միշտ գնահատում են միմյանց արտաքինը։ Սակայն ժամանակի ընթացքում, թե կանանց թե տղամարդկանց մեծանալուն ու իմաստնանալուն զուգահեռ՝ այդ բնազդը կորցնում է իր ակտուալությունը։ Նույնն էլ տեղի է ունենում հարաբերություններում, երբ զուգընկերներից յուրաքանչյուրը վախենում է, որ տարիքային փոփոխությունների պատճառով իրենց երկորրդ կեսը կհիասթափվի իրենից։ Չնայած իրականում, երբ զգացմունքները իսկական են, մարդիկ ամբողջ կյանքում միմյանց համար գրավիչ են մնում։ Ու եթե ձեր տղամարդը առաջվա պես անհանգստանում է այն մասին, որ իր արտաքինը ձեզ համար իդեալական չէ, պարզապես նրան հակառակը համոզեք՝ խոստովանելով ձեր սերը։

 Նա ինձ հետ հանդիպում է հանուն փողի

Նման վախը հատկապես ակտուալ է այն ժամանակ, երբ տղամարդն իրոք շատ է վաստակում, սակայն ժամանակակից կյանքում կանայք ֆինանսական եկամուտների առումով հաճախ են առաջ անցնում տղամարդկանցից ու դրանում սարսափելի ոչինչ չկա։ Իսկ եթե խոսենք կանանց նյութապաշտության հարցում տղամարդկանց կարծրատիպերի մասին, պետք է նկատել, որ սովորաբար ապահովված տղամարդիկ գիտակցաբար են իրենց համար ընտրում ծախսող կանանց, հետեւաբար պետք է հենց իրենք պատասխանատու լինեն իրենց ընտրության համար։ Լավ կինը երբեք իր սիրելի տղամարդու փողերը ցրիվ չի տա։

Նա դուր չի գա իմ ընկերներին ու ազգականներին

Տարածված վախ տղամարդկանց շրջանում։ Շատերը կարող են ուրիշներին դուր չգալ, բայց դա չի նշանակում, որ դրա պատճառով պետք է բաժանվել։ Իհարկե, տհաճ է, երբ մարդը, որին անկեղծորեն սիրում ես, դուր չի գալիս քո հարազատներին։ Այո, սա խնդիր է, սակայն պետք չէ մոռանալ, որ դուք գիտակցաբար եք ընտրել իրար ու հենց դուք պետք է միասին ապրեք, այլ ոչ թե ձեր ազգականները կամ ընկերները։ Այնպես որ եթե ձեր տղամարդը վշտացած է այդ խնդրից, համոզեք նրան, որ ոչինչ կորած չէ ու սկսեք նոր համատեղ ընկերներ փնտրել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА