o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թարթիչների խնամքը պետք է դառնա սովորություն

10.12.2017 16:40 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Թարթիչների խնամքը պետք է դառնա սովորություն

Թարթիչների վրա ազդում է կենսակերպն ու սնունդը, հանգստի որակը, սթրեսները եւ այլն։ Թարթիչների խնամքը պետք է դառնա սովորություն, ինչպես ամեն օր սանրվելը եւ մաշկը խնամելը։ Հիշեք 5 հիմնական կանոնների մասին։

Մերի Մակարյանը շուտով մայրիկ կդառնա. Ֆոտոշարք

Անպայման քնելուց առաջ մաքրեց շպարը

Կոսմետիկան մաքրելու համար հատուկ միջոցներից օգտվեք։ Աչքերի հատվածի խնամքի համար դա ոչ թե կոսմետիկա արտադրող ընկերությունների քմահաճույքն է, այլ հատուկ բաղադրությունը, որը ընդգրկում է խոնավեցնող տարրեր եւ թույլ է տալիս սեւաներկն ու ստվերաներկը աչքերից մաքրել շատ նուրբ, առանց տրորելու։

Գնեք որակյալ կոսմիետիկա

Կարեւորը հիշեք. չներկած թարթիչներով ավելի լավ տեսք կունենա, քան առանց թարթիչների։ Իսկ եթե խնայում եք սեւաներկի վրա, հենց այդ վտանգն էլ սպառնում է ձեզ։

Հետեւեք կոսմիետիկայի պիտանելիության ժամկետին եւ ճիշտ օգտագործեք այն

Սեւաներկը փակեք պարուրաձեւ շարժումով։ Դա թույլ կտա տարայից դուրս մղել օդը, իսկ դա նշանակում է՝ նյութն ավելի ուշ կչորանա, եւ նրանում վտանգավոր միկրոօրգանիզմներ չեն զարգանա։ Բայց, ամեն դեպքում, կոսմետոլոգները խորհուրդ են տալիս սեւաներկը 4 ամիսը մեկ փոխել։

Մի՛ օգտագործեք ուրիշի կոսմետիկան

Առաջին հերթին՝ հիգիենիկ չէ, իսկ երկորրդ հերթին՝ կարող եք հիվանդություն ձեռք բերել, օրինակ, դեմոդեկոզ։

Սանրեք թարթիչները օրական 1-2 անգամ

Դրա համար կարող եք հատուկ խոզանակ պահել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА