ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես էին ԽՍՀՄ-ում նախապատրաստվում Ամանորին

10.12.2017 15:47 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես էին ԽՍՀՄ-ում նախապատրաստվում Ամանորին

Ամանորի գալստյանը մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ, սակայն տոնական տրամադրությունն արդեն թևածում է ամենուր: Այս կապակցությամբ BigPicture կայքը որոշել է ուշագրավ ֆոտոշարքի միջոցով ոմանց համար բացահայտել, իսկ մյուսներին էլ օգնել վերհիշել՝ ինչպես էին ԽՍՀՄ գոյության տարիներին մարդիկ նախապատրաստվում ու նշում Ամանորը: Աղբյուրը նկատում է, որ այն ժամանակ տարեմուտը հավուր պատշաճի նշելն իսկական հերոսություն էր. տոնի նախապատրաստական աշխատանքները սկսվում էին դեռևս ամռանը:

Հոգեբանական հնարքներ՝ ինչպես ազդել մարդկանց վրա

Սկզբում Նոր տարին պետական տոն չէր, այլ` ընտանեկան: Առաջին անգամ այն պաշտոնապես նշվել է 1936թ., խորհրդային ականավոր գործիչ Պավել Պոստիշևի հրապարակած հոդվածից հետո:

Նոր տարուն նախապատրաստվում էին` դեռևս ամռան ու աշնան ամիսներին մթերք գնելով: Քանի որ ազատ վաճառքում եղած մթերքով հնարավոր չէր տոնական սեղան գցել, մարդիկ ստիպված էին «տակից ճարել» ապխտած երշիկը, մայոնեզը, խավիարն ու շամպայնը:

Տոնական սեղանի պարտադիր կերակրատեսակներից էին «օլիվյե» աղցանը, ձուկը, ստեպղինի ու բազուկի աղցանները, մարինացված վարունգն ու լոլիկը:

Երեխաների համար ամանորյա տոնածառի տոմսերը ևս շատ դժվար էին ճարվում: Ամեն մի երեխայի երազանքն էր այցելել ԽՍՀՄ գլխավոր տոնական հանդեսը, որը 1954թ. հետո անցկացվում էր Կրեմլում:

Ծնողները սովորաբար երեխաներին որպես նվեր տալիս էին քաղցրավենիքով, մրգերով ու ընկույզով լի տոպրակներ, որոնք հանձնում էին պրոֆկոմի ներկայացուցիչները:

Յուրաքանչյուր կին անպայման նորաձև հագուստ էր կարում, քանի որ խանութներում անհնար էր ինչ-որ հարմար բան գտնել:

Տոնական գիշերը գեղեցիկ լինելու համար կանայք վարսավիրանոցներում գրանցվում էին մի քանի շաբաթ առաջ, իսկ երբեմն էլ նրանց օգնում էին հարդարվել ընկերուհիները:

Նոր տարվա նախապատրաստական աշխատանքների վերջին փուլը հեռուստացույցի էկրանը մաքրելն ու փայլեցնելն էր, քանի որ ԽՍՀՄ ոչ մի բնակիչ չէր կարող պատկերացնել ամանորյա գիշերն առանց հայտնի ու սիրված ֆիլմերի, հաղորդումների ու մուլտֆիլմերի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА