o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

14.06.2016 15:56 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մի զարմանալի նորություն եկավ հարեւան Վրաստանից` որ հռչակավոր «ՄԻՄԻՆՈ» ֆիլմը ունենալու է շարունակություն: Գտնվել է հովանավոր` Չիգոգիձե ազգանունով, եւ ինչպես վկայեց գործարարը. «Ցավոք, 1990-ականները ծանր ժամանակներ էին, եւ Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները գովերգելու ժամանակը չէր: Հետո սկսվեց երկու երկրների միջեւ հակամարտությունը: Մենք արդեն այդ ժամանակ մտածում էինք ֆիլմի մասին, արդեն ձեռնամուխ էինք եղել աշխատանքների, բայց 2008թ.-ի պատերազմը բոլոր ծրագրերը ձախողեց»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, հուսանք, որ վրացիներին կհաջողվի չփչացնել «Միմինոն», ի վերջո, թեեւ Ֆրունզիկ Մկրտչյանը չկա, սակայն Վախթանգ Կիկաբիձեն կա եւ երեւի թե տեր կկանգնի բոլորիս հարազատ այդ ֆիլմին: 

ԶԱՐՄԱՆՔ

Քանի որ խոսք գնաց անցյալի գեղեցիկ գործերի մասին, ապա զարմանալիորեն այնպես ստացվեց, որ այս տարի միանգամից մեր երկու գիտատեխնիկական հրաշքների հոբելյաններն են: ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ նշում է իր 40-ամյակը, իսկ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ` 70-ամյակը: Երկու հոբելյանն էլ բարի հուշեր արթնացրին, քանզի այդ երկու նախագծերի մասնակից հենց սկզբից եղել են ավագ սերնդի ազգականներս, եւ բարի խոսքով հիշելով նաեւ այդ մարդկանց, մնում է զարմանքով արձանագրել, որ այդ երկու նախագծերն էլ այնպիսի հիմնարար հետք են թողել, որ անգամ 1990-ականների ցնցումներից հետո անգնահատելի են մեր երկրի համար: Ատոմային նախագծի շնորհիվ վայելում ենք մեր էներգետիկ անկախությունը, իսկ Բյուրականի աստղադիտարանը այնքան պաշար էր ապահովել, որ մինչ այժմ էլ աստղագիտության առաջատար ենք: 

Իսկ այժմ վերադառնանք մեր օրերին: Եվ, երեւի թե, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ այդքան «քըխ» բաներ ասած մեր ընդդիմադիրները ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ամենավատ բառերը կուղղեն: Զարմանալի է, բայց. «Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արձանագրում են, որ հայաստանյան իշխանություններն Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացում իրենց առաջարկությունները հաշվի առնելու շոշափելի ջանքեր են գործադրել եւ ապահովել են գործընթացում երկրի ներսի դերակատարների մասնակցության լայն ներառականություն: Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ամփոփիչ կարծիքում կգնահատեն օրենսգրքում իրացված վերջին փոփոխությունների եւ նախնական կարծիքում ներկայացված առաջարկությունների համապատասխանությունը»: Հետաքրքիր է, հիմա՞ էլ Լեւոն Զուրաբյանը կհայտարարի, որ ՀՀԿ-ն կաշառել է Վենետիկյան հանձնաժողովին:

Իսկ քաղաքագետ, ՍԴՀԿ ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆՆ էլ, զարմանալի դաժանությամբ մի մեծ խաչ քաշեց ընդդիմության միասնականության գաղափարի վրա. «Մենք նման փորձեր ունեցել ենք, բայց այդ փորձերը դատապարտվեցին, որովհետեւ ինստիտուցիոնալ կայացած ուժեր այդ դաշտում շատ քիչ են կամ չկան: Հիմա չեմ բացառում, որ առաջիկայում հնարավոր է համագործակցություն, բայց խոր համոզմունք ունեմ, որ ցանկացած միջանձնային դաշինք, քաղաքական կոնյունկտուրայի փոփոխության պայմաններում ի վերջո դատապարտված է փլուզման: Ընդդիմության միասնականությունը եղել եւ մնում է միֆ, որովհետեւ Հայաստանում քաղաքական էլիտան վերջին 25 տարվա ընթացքում այնքան է ընդդիմությունից իշխանություն, իշխանությունից ընդդիմություն անցում կատարել, այնքան միջանձնային վատ հարաբերություններ կան, հավակնություններ կան, որ հիմա խոսել ընդդիմության միասնականության մասին, անիմաստ է»: Դե ինչ, ցանկացած գեղեցիկ միֆ թեեւ ափսոս է, սակայն վաղ թե ուշ դրանից հրաժարվել է պետք, այլապես իրական կյանքի հետ կմտնի այնպիսի հակասության մեջ, որ շատերը գլուխները կզարնեն պատին ու կզարմանան, թե ինչո՞ւ այդպես եղավ:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА