ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

07.12.2017 12:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց ՀՀ տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Հաշված րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը,Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան: Ավերվեց ավելի քան 170 արդյունաբերական ձեռնարկություն, շարքից դուրս եկան ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը, կապի, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունները։

Երկրաշարժից անմիջապես հետո տարբեր երկրներից հումանիտար օղնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուններ։ Համակողմանի օգնությանը մասնակցում էին աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ 

1989-2000 թվականներին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին աղետի գոտու բնակավայրերում գործարկվել են 3,5 ﬕլիոն քառակուսի ﬔտր ընդհանուր մակերեսով բնակելի տներ:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА