o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես դադարել եմ հարգել նրան».Վիտալինան պատմել է Ջիգարխանյանի հետ ունեցած սեռական կյանքի և երեխա ունենալու նրա ցանկության մասին

01.12.2017 15:24 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ես դադարել եմ հարգել նրան».Վիտալինան պատմել է Ջիգարխանյանի հետ ունեցած սեռական կյանքի և երեխա ունենալու նրա ցանկության մասին

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան խոստովանել է, որ իր և Արմեն Ջիգարխանյանի միջև սեր եղել է առաջին հայացքից և դա 2000 թվականն էր. «Անկեղծ ասած, ես ոչինչ չէի հասկանում: Ես նրան ընկալում էի ոչ թե որպես կուռքի, այլ ՝ մարդու: Ահա, թե ինչպես ծնվեց սերն առաջին հայացքից: Ինչ-որ պահի տարօրինակ զգացում եմ ունեցել‚ որ պետք է միշտ նրա կողքին լինեմ»,-նշել է նա:

Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է

Վիտալինան՝ Արմեն Ջիգարխանյանին առաջին անգամ տեսել է բեմում, երբ  ընդամենը 16 տարեկան էր, իսկ հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 21 տարեկանում: Ջիգարխանյանի արդեն նախկին կինն ընդգծել է, որ համատեղ ապրած տարիների ընթացքում միասին անցկացրել են, թե հաճելի ժամանակներ, թե լարված օրեր: Վիտալինան նշել է‚ որ Ջիգարխանյանը ցանկացել է երեխաներ ունենալ‚ սակայն պարզ պատճառով դա տեղի ունենալ չէր կարող. «Հիմարություն է այժմ դրա մասին խոսել‚ սակայն պարզապես պետք էր փորձել և սկսել զբաղվել դրանով»‚- խոստովանել է կինը:

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայանի կարծիքով՝ սկանդալային այս պատմությունից տուժեց  Ջիգարխանյանը: Կինն ափսոսում է ստեղծված  իրավիճակի համար, սակայն նշել է, որ Ջիգարխանյանի հանդեպ իր ունեցած վերաբերմունքը փոխվել է դեպի վատը. «Ես դադարել եմ հարգել նրան: Ցավում եմ, որ նա անօգնական է՝ շրջապատված օտարներով»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА