ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճապոնիայի կայսրը կլքի գահը 2019 թվականի ապրիլի 30-ին

01.12.2017 12:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ճապոնիայի կայսրը կլքի գահը 2019 թվականի ապրիլի 30-ին

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հօգուտ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյի գահը կլքի 2019 թվականի ապրիլի 30-ին։ Այս մասին հայտարարվել է կայսերական ընտանիքի հարցերով հանձնաժողով նիստի արդյունքներով, փոխանցում է Reuters-ը։ Նարուհիտոն գահը կզբաղեցնի 2019 թվականի մայիսի 1-ին։ Ճապոնիայի կայսեր կողմից կենդանության օրոք գահից հրաժարում տեղի կունենա վերջին 200 տարում առաջին անգամ։ Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 1817 թվականին։ 83-ամյա Ակիհիտոն հանդիսանում է Ճապոնիայի 125-րդ կայսրը, նա իշխում է 1989 թվականից։ Հանձնաժողովի նիստը բացվել է 25 տարում առաջին անգամ։ Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները, այն գլխավորում է վարչապետ Սինձո Աբեն։ Իր հազվագյուտ հրապարակային ելույթներում անցած տարի Ակիհիտոն արդեն մտավախություն էր արտահայտել, որ տարիքն ու վատթարացող առողջությունը կարող են խանգարել իրեն պարտականությունների կատարման հարցում։

Ատլանտիկայում մինչև 16 փոթորիկ ու մրրիկ է սպասվում 2018 թվականին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА