ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահն ուղերձ է հղել բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ

22.11.2017 17:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահն ուղերձ է հղել բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ուղերձ է հղել բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը։ Ուղերձում ասվում է. 

«Հարգելի գործընկերներ, 

Շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Նոյեմբերի 22-ն արդեն կայացած ավանդույթ է բանկային ոլորտի համար և պարտավորեցնող վերագնահատման նոր մեկնակետ:

Բանկային համակարգից սպասումները շատ են ու բազմապիսի, բայց չափազանց կարևոր է կշռադատված, նպատակային զարգացման ճանապարհից շեղումը բացառելը, քանի որ այսօր մարտահրավերներին դիմակայելու և դրանց միջոցով ամրանալու, սովորելու բացառիկ հնարավորություն ունի ողջ համակարգը:

Մեր բոլորի պրոֆեսիոնալիզմով, նոր գիտելիքները ու հմտություններ ձեռք բերելու ունակությունով է պայմանավորվելու համակարգի ապագա զարգացումն ու կայունությունը:

Շնորհավորում եմ բոլորիս՝ բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, երջանկություն և ներդաշնակություն աշխատանքում և անձնական կյանքում»:

Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА