ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում անցնում է «ՎԵՈՆ» խմբի ղեկավարության գլոբալ համաժողովը

21.11.2017 15:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում անցնում է «ՎԵՈՆ» խմբի ղեկավարության գլոբալ համաժողովը

«ՎԵՈՆ» ընկերությունների խմբի բարձրաստիճան ղեկավարները հավաքվել են Երևանում՝ մասնակցելու գլոբալ կորպորատիվ համաժողովին։

«Ինչպե՞ս կարող են Մայր Հայաստանում, օրը ցերեկով, հրապարակավ, մի խումբ ոճրագործներ շրջափակել Ամենայն Հայոց Կաթողիկոսին»

Հանդիպման նպատակն է գնահատել կատարված աշխատանքի արդյունքները, քննարկել և հաստատել խմբի զարգացման ընդհանուր ռազմավարությունը։ Մասնավորապես, քննարկվելու է գլոբալ և տարածաշրջանային թվային պրոդուկտների ներդրումը։ Հայաստանն ընտրվել է որպես այս հանդիպման անցկացման վայր, քանի որ «ՎԵՈՆ Արմենիա»-ն խմբի արագ զարգացող ընկերություններից է և արդեն մեծ փորձ ունի թվային պրոդուկտների և ֆիքսված ենթակառուցվածքների ոլորտներում։

«Ես ուրախ եմ կրկին այցելել Հայաստան։ Այն ռազմավարական նշանակության շուկա է «ՎԵՈՆ»-ի համար Եվրասիայում։ Հայաստանում Beeline-ը «ՎԵՈՆ» խմբի մասն է 2006թ.-ից ի վեր, և այդ ընթացքում մենք այստեղ շատ ձեռքբերումներ ունենք։ Beeline-ն առաջինը Հայաստանում և երրորդն աշխարհում 2016 թվականին գործարկեց ֆիքսված LTE-450 (Long-Term Evolution) ցանցը: Իհարկե, մեր ներդրումները շարունակվելու են, ինչպես և տրանսֆորմացիայի և թվայնացման գործընթացները, որպեսզի «ՎԵՈՆ Արմենիա»-ն դառնա ժամանակակից տեխնոլոգիական կազմակերպություն։ Ամեն դեպքում, մեր վերջնական նպատակը հաճախորդներին նորարարական թվային ծառայություններ տրամադրելն է», - նշեց «ՎԵՈՆ» խմբի Գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեն։

 

«ՎԵՈՆ»-ը Եվրասիայում միակ իրապես միջազգային օպերատորն է: Մենք հետևողական ներդրումներ ենք կատարում այս տարածաշրջանում լավագույն թվային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար: Հայաստանը Եվրասիական շուկայում յուրահատուկ տեղ է զբաղեցնում, որովհետև այն միակ շուկան է «ՎԵՈՆ»-ի համար, որտեղ մենք խոշոր ֆիքսված կապի օպերատոր ենք: Այստեղ մենք մատուցում ենք համալիր հեռահաղորդակցության ծառայություններ, ինչը շահեկան է մեր բաժանորդների համար», - ասաց Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը։

«Հեռահաղորդակցության ոլորտը չափազանց դինամիկ է, և հաճախորդների պահանջներն արագ փոփոխվում են: «ՎԵՈՆ»-ը Հայաստանում ստանձնել է այս փոփոխվող պահանջները բավարարելու պարտավորությունը: Հայաստանում Beeline–ի նպատակն է մեր բաժանորդներին տրամադրել լավագույն տեխնիկական հնարավորությունները, պարզ և հարմար ծառայությունները՝ օգտագործելով բոլոր հնարավոր թվային միջոցները։ Մենք մտադիր ենք շարունակ աշխատել ի շահ մեր բաժանորդների և ողջ հասարակության», - ավելացրեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ համաժողովում մասնակցելու համար Հայաստան են այցելել «ՎԵՈՆ» խմբի ավելի քան 180 գլոբալ և տարածաշրջանային ղեկավարներ։

Ժողովրդի ամոթանքների և ճնշումների արդյունքում խմբի անդամների մեկ մասը լքել է խումբը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА