o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրոպական շուկայում հայկական գյուղմթերքի իրացումն այդքան էլ իրատեսական չէ

17.11.2017 15:41 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական շուկայում հայկական գյուղմթերքի իրացումն այդքան էլ իրատեսական չէ

Բազմաթիվ փորձագետների կարծիքով` Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագիրը ստորագրելուց հետո, Հայաստանը կանգնելու է փաստի առջեւ, քանի որ մեծ դժվարությամբ կկարողանան մուտք գործել եվրոպական շուկա`պատճառը ԵՄ-ի կողմից սահմանված խիստ չափանիշներն են, որոնց կարող են չհամապատասխանեն այն ապրանքատեսակները, որոնք Հայաստանից կարտահանվեն ԵՄ շուկա:
Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆՆ այն փորձագետներից մեկն է, ով կարծում է, որ  մեքենաշինության ոլորտում Հայաստանը դժվար թե կարողանա հայտնվել եվրոպական շուկայում. «Բարձր եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում գուցե կարող ենք հայտնվել այնտեղ, դառնալ նրանց գործընկերը: Քանի որ Հայաստանը տարածաշրջանում այս ոլորտում համարվում է առաջատար, այս իմատով կարող ենք հետաքրքրություն առաջացնել Եվրոպայում: Ինչ վերաբերում է գյումթերքներին, ապա ԵՄ բյուջեի 40 միլիոնից ավելին հատկացվում է գյումթերքների սուբսիդավորմանը: Այնպես որ, սպասել , թե հայկական լոլիկ, վարունգ, խնձոր կամ այլ գյուղմթերք կարելի է սպառել եվրոպական շուկայում` իրատեսական չէ: Կրկնում եմ, նրանց գյուղմթերքներն ի սկզբանե սուբսիդավորված են»,-նշեց Վ. Սաֆարյանը եւ բերելով Լեհաստանի ու Ռուսաստանի օրինակը, երբ Ռուսաստանը չէր ընդունում Լեհաստանից ներմուծվող խնձորը, իսկ Բելառուսիան փորձեց դրանք վերամարկետավորել եւ ներմուծել Ռուսաստան, փաստը գրեթե հասունացրեց քաղաքական սկանդալ. «Դժվար է ասել, որն է ճիշտ, որը` սխալ, կյանքը բազմերանգ է , պետք է կարողանալ հաշվառել եւ ամենաքիչ կորուստներով անդամակցել միություններին: Մենք Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ենք, այս իրողությունը նույնպես շատ ճիշտ պետք է հաշվառվի: Մեր քայլերը պետք է համադրվեն  օրինակ ՀԱՊԿ-ում` արդյո՞ք այն չի առաջացնի տարակարծություններ եւ այլն, այս հարցերը պետք է դառնան բազմաշերտ քննարկման առարկա»,-շեշտեց Վազգեն Սաֆարյանը:

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ևս մեկ անգամ արժևորում ենք նրա դերը մեր պետականության կայացման գործում. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА