ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՈՔՄԱՋՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՈՒ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԱՐՏԱՑՈԼՈՂ ԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ

08.11.2017 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
ԹՈՔՄԱՋՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՈՒ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԱՐՏԱՑՈԼՈՂ ԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆՆ այս տարի նշեց ծննդյան 80-ամյակը: Հոբելյանի առթիվ արվեստագետը շնորհավորանքներ է ստացել ՀՀ նախագահից, մշակույթի նախարարից, ԱԺ նախագահից եւ այլ պաշտոնատար անձանցից ու խոստովանում է, որ այդքան շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բավարար էին եւ կարիք չկար մեծ շուքով նշելու հոբելյանը. «Տարիներ են, կգան ու անց կկենան, կարեւորը, որ այդ տարիները ճիշտ օգտագործենք»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Լ. Թոքմաջյանը: Քանդակագործն ինչպես ասում է, այնպես էլ գործում է եւ ապրած տարիները ճիշտ օգտագործում: 

Հ1-ը մերժել է ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված տեսահոլովակը եթեր տալ

«ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՄՈՆԹԵՆ ԻՋԵԼ Է ԵՐԿՆՔԻՑ»

Իր կյանքի վերջին երեք տարիները ժողովրդական նկարիչը նվիրել է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի արձանի ստեղծմանը: Մոտ հինգ մետրանոց հուշարձանի քարը բերվել է Արցախից, որի ազատագրման համար հերոսը տվեց կյանքը. «Մեծ ցանկություն ունեի քանդակը Երեւանում տեղադրելու, բայց այն իր տեղը գտավ Դիլիջանում` հերոսի անվան ռազմական ուսումնարանի տարածքում: Կարծում եմ` գեղեցիկ հուշարձան է ստացվել, ՀՀ պաշտպանության նախարարն այն շատ է հավանել: Նոյեմբերի 25-ին հավանաբար մեծ շուքով կնշվի Մոնթե Մելքոնյանի 60-ամյակը, որի ընթացքում տեղի կունենա հուշարձանի պաշտոնական բացումը: Հուշարձանը կանգնեցված է հրաշք բնության մեջ, այնպիսի տպավորություն է, որ Մոնթեն իջել է երկնքից: Նրա արձանը մշտապես լինելու է ապագա զինվորների աչքի առջեւ, սրա մեջ մեծ խորհուրդ կա»,-ընդգծեց քանդակագործը:

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀԻՆԳ ՄԵՏՐԱՆՈՑ ԱՐՁԱՆԸ

Ի դեպ, նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից Լեւոն Թոքմաջյանն արժանացել է «Գարեգին Նժդեհ» ոսկե մեդալի:

Քանդակագործը խոստովանում է, որ 1996 թվականին, երբ  Արցախի Մարտունու շրջկենտրոնում Մոնթեի մահվան տարելիցին տեղադրվել է նրա քանդակը, իր մեջ Մոնթեի աստվածային կերպարը դարձել է անփոխարինելի. «Նախապես որոշել էի արձանը տեղադրել Երեւանի Աջափնյակ համայնքի` Հանրապետական հիվանդանոցի դիմաց գտնվող այգում, քանի որ ծառուղիներից այն կողմ գտնվում էր հերոսի անվան ռազմական ուսումնարանը: Այնուամենայնիվ, այն տեղափոխեցին Դիլիջան, այլեւս իմաստ չկար արձանը դնել այգում, այն միջավայրի հետ չէր կապվի: Ճիշտ է, այդպես ավելի շատ մարդիկ կկարողանային հուշարձանը տեսնել, քանի որ Դիլիջանում վարժարանը փակ տարածքում է, եւ դժվար թե բոլորը կարողանան այն տեսնել»:

Մոնթեի արձանը քանդակագործը մեծ դժվարությամբ է ստեղծել, ասում է Արցախից բերված քարը կոպիտ է եղել, եւ դրա վրա աշխատելը դժվար է եղել. «Բայց քանի որ կերտում էի հերոսի կերպար, այն էլ Մոնթեի, ում կերպարին նախկինում կրկին անդրադարձել էի, սիրով ու հաճույքով հաղթահարում էի դժվարությունները: Մոնթեի նման հերոսները պետք է ապրեն...»:

ԿՍՏԵՂԾՎԻ ԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ, ՈՐԸ ԿԱՐՏԱՑՈԼԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՎ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Լեւոն Թոքմաջյանը նպատակ ունի ստեղծել մի այնպիսի արձան, որը գալիք սերունդների համար կդառնա ուղեցույց, բայց այդ ամենի համար միջոցներ են անհրաժեշտ: Բացի այդ, ցանկություն կա ստեղծել այնպիսի արձանախումբ, որը կարտացոլի Արցախյան ազատամարտի ու ապրիլյան պատերազմի հերոսներին:

«Պարոն վարչապետ… այս իրականությունից որտե՞ղ փախչենք...». ազատամարտիկի այրուն զրկում են աշխատանքից

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА