ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ուղիղ 100 տարի առաջ համաշխարհային պատերազմ վարող մեծ տերություններից մեկի մայրաքաղաքում հետաքրքիր դեպքեր էին տեղի ունենում»

07.11.2017 15:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ուղիղ 100 տարի առաջ համաշխարհային պատերազմ վարող մեծ տերություններից մեկի մայրաքաղաքում հետաքրքիր դեպքեր էին տեղի ունենում»

 

Հեղինակ՝ Ռուբեն Մելիքյան

Իրանի հետ պատերազմը` ԱՄՆ-ի համար կարող է վերածվել պատերազմական ճահճի. Տեսանյութ

Ուղիղ 100 տարի առաջ համաշխարհային պատերազմ վարող մեծ տերություններից մեկի մայրաքաղաքում հետաքրքիր դեպքեր էին տեղի ունենում։ Լեգիտիմ համարվող կառավարության անդամները մինչև գիշերվա կեսը խորհրդակցություն էին վարում մի հսկայական ու շքեղ շենքի դահլիճներից մեկում։ Այդ մարդկանց պաշտպանում էին մի քանի տասնյակ կամ հարյուր մարդ, հիմնականում կանայք և դեռահասներ։ Նույն շենքում էր տեղակայված նաև մի զինվորական հոսպիտալ։ Լեգիտիմ համարվող և «ժամանակավոր» կոչվող այդ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունը փոխանցել ոչ լեգիտիմ համարվող, բայց այդ քաղաքում զենք կրող մարդկանց մոտ մեծ հեղինակություն վայելող մի կառույցի։ Հետո այդ կառույցի հրահանգով, կամ գուցե նաև առանց հատուկ հրահանգի՝ մի քանի խումբ զինված մարդիկ մուտք գործեցին այդ հսկայական շենքը։ Շենք մտած առաջին խումբը մթության մեջ շարժվում էր ձայների ուղղությամբ։ Սկզբից հայտնվեցին հոսպիտալում և որոշ հիվանդասենյակներում նրանց ցուցաբերվեց դիմադրություն հենափայտերի կիրառմամբ։ Այնուհետև բարձր ձայները նրանց բերեցին մի մեծ դահլիճ, որտեղ մինչև գիշերվա կեսը խորհրդակցություն էին վարում մի քանի մինիստրներ։ Գիշերվա 2։10-ն էր։ «Դուք ձերբակալված եք»։ Մինիստրները դիմադրություն ցույց չտվեցին։ Սկզբից նրանց նկատմամբ բավականին քաղաքավարի էին վարվում։
Հետո շենք լցվեցին զինված մարդկանց նորանոր խմբեր։
Շենքը պաշտպանող, բայց առանձնապես չդիմադրած դեռահասների և մանավանդ կանանց հետ հիմնականում ավելի քիչ քաղաքավարի վարվեցին, քան մինիստրների։

Կեցցե՜ Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխության փառավոր հարյուրամյակը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА