o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խելացի կինն ինչ-որ անհավատալի բան է, նրանք շատ ավելի հետաքրքիր են, քան տղամարդիկ. Մոնիկա Բելուչի

02.11.2017 18:16 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Խելացի կինն ինչ-որ անհավատալի բան է, նրանք շատ ավելի հետաքրքիր են, քան տղամարդիկ. Մոնիկա Բելուչի

Գեղեցկուհի դերասանուհին դառնում է 53 տարեկան:

Փորձենք բացահայտել, թե որն է նրա հավերժ երիտասարդության գաղտնիքը.

«20 տարեկանում գեղեցիկ լինելը բնական է, բայց երբ դուք գեղեցիկ եք 35-ում կամ 45-ում, դա արդեն կյանքի ընկալում է»,-ասել է նա։

Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը կոտրում է տարիքի մասին բոլոր կարծրատիպերը

Մազերի ու մաշկի խնամք

Արդեն մի քանի տարի է, Բելուչին առավոտը սկսում է տաք ու սառը ջրով լոգանքից, մաշկը խնամում է նուշի յուղով։ Դրա համար միախառնեք ավոկադոյի պյուրեն, նուշի յուղը, սերուցքը։ Քսեք դեմքին, թողեք 15 րոպե ու լվացվեք։

Մազերի խնամքի համար նա շամպունին ավելացնում է հանքային ջուր։ Որպես «օրինապահ» իտալուհի, նա օգտագործում է ձիթապտղի յուղ՝ որպես մազերը խնամելու միջոց։

Դերասանուհի Մոնիկա Բելուչիի լավագույն մտքերը

Փաստաբանները հիանալի դերասաններ են։ Պատկերացրեք միայն. նրանք ամեն օր պետք է խաղան։ Ի վերջո դատարանի դահլիճի և նկարահանման հրապարակի միջև մեծ տարբերություն չկա։

Ժամանակն ամեն ինչ քայքայում է. Օրինակ դուք ունեք կարմիր խնձոր։ Կանցնի կարճ ժամանակ և այն կթոռոմի, և դրա մեջ կառաջանան որդեր։  Նույնն է նաև մարդկանց դեպքում։

Խելացի կինն ինչ-որ անհավատալի բան է։ Ինձ թվում է, նրանք շատ ավելի հետաքրքիր են, քան տղամարդիկ։

 

Երբ ես մոդել էին, ինձ երբեք չէր թվում, որ ինձ օգտագործում են որպես օբյեկտ։

Ես Բոնդի «աղջիկը» չեմ, ես Բոնդի կինն եմ։ Գուցե նույնիսկ լեդի Բոնդը։

Բոնդը կարող է  նաև սևամորթ լինել, ինչո՞ւ չէ։ Կարևորը ոչ թե մաշկի գույնն է, այլ դերասանի տաղանդը։ Իսկ ահա ֆրանսիացի Բոնդը բացառվում է։

Այժմ բոլոր ֆիլմերը նկարահանում են դեռահասների համար։

Առանց Սիցիլիայի չէր լինի իտալական կինո։ Ամենագեղեցիկ պատմությունները, պոեզիան և բռնությունը, բոլորը այնտեղից են։

Ես տխրում եմ միայն այն ժամանակ, երբ ինչ-որ վատ բան է կատարվում։ Ինձ դժվար է մելանխոլիկ անվանել։

 

Ես իհարկե անկանխատեսելի կին եմ։ Երբ ես հղի էի, ընտրել էի միանգամից երեք ծննդատուն, քանի որ մինչև վերջին րոպեն չգիտեի, թե որտեղ եմ ուզում ծննդաբերել, Հռոմո՞ւմ, Լոնդոնո՞ւմ թե՞ Փարիզում։

 

Ես հարգում եմ գաղտնիքները։ Գաղտնիք կարողանում են պահպանել  միայն հասուն մարդիկ։

 

Երբեք չէի ուզենա կրկին լինել 20 տարեկան։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА